Հրդեհ Երևանում․ Հոսպիտալացվածներից կան երեխաներ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։48-ին, մարվել՝ 06։53-ին։ Բնակարանի հյուրասենյակը ջերմահարվել է, այրվել է մեկ բազմոց։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/3 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ընտանիքի հինգ անդամներից չորսը հոսպիտալացվել են։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։

Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, ահազանգը ԱԻՆ ստացվել է 06։12-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։48-ին, մարվել՝ 06։53-ին։ Բնակարանի հյուրասենյակը ջերմահարվել է, այրվել է մեկ բազմոց։

Ընտանիքի հինգ անդամներից չորսը հոսպիտալացվել են։ 26-ամյա Տիգրան Բ․-ն ձեռքի այրվածքով և 23-ամյա Լուսինե Մ․-ն ոտքի այրվածքով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանց երկու երեխաները՝ 3-ամյա Գայանե Բ․-ն և 8 ամսական Ռաֆայել Բ-ն հոսպիտալացվել են «Արաբկիր» բժշակական կենտրոնում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS