Ձեզ ենք ներկայացնում 7 հիմնական պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել կրծքերի ցավերը

Կրծքի ցավերը՝ մաստոդինիան, բավական տարածված խնդիր է կանանց շրջանում: Կրծքագեղձերում տհաճ զգացողություններ նկատելիս՝ շատերը սկսում են մտածել քաղցկեղի մասին, սակայն այդ ցավերը կարող են պայմանավորված լինել նաև շատ այլ պատճառներով:

Կա կրծքագեղձերի ցավերի երկու տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային: Առաջինը կարող է առաջանալ ամեն ամիս և ուղղակիորեն կապված է լինում կնոջ հորմոնալ համակարգում տեղի ունեցած փոփոխությունների հետ և ամենից հաճախ հանդիպում են երիտասարդ կանանց մոտ:

Հաճախ ցավն ի հայտ է գալիս երկու կրծքագեղձերում և ձգվում է մինչև թևերն ու թևատակերը: Ամենացավոտ շրջանը դաշտանից առաջ եղած օրերին է լինում: Սովորաբար այս ցավերն անցնում են դաշտանի հետ մեկտեղ:

Ոչ ցիկլային ցավերը հաճախ են նկատվում 30-50 տարեկան կանանց շրջանում: Սովորաբար դրանք ի հայտ են գալիս միայն մեկ կրծքագեղձում և որոշակի հատվածում: Ցավը կարող է լինել սուր, այրող, ծակող: Այն հաճախ պայմանավորված է լիոնում ֆիբրոադենոմայով կամ կիստայով:

Ձեզ ենք ներկայացնում 7 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել կրծքերի ցավերը:

1. Դաշտանի հետևանքով տեղի ունեցած հորմոնալ փոփոխություններ

Դաշտանային ցիկլը ուղղակիորեն կապված է սեռական հորմոնների փոփոխությունների հետ: Ցիկլի տարբեր օրերին կինը կարող է նկատել, որ իր կուրծքը դարձել չափազանց ցավոտ կամ զգայուն: Այդ ընթացքում նվազում է արյան մեջ էստրոգենի մակարդակը, ինչի հետևանքով էլ առաջանում են ցավոտ զգացողություններ: Բացի այդ, հորմոնների բալանսի խանգարմանը կարող են հանգցնել նաև սթրեսները:

2. Կրծքի կոշտացում

Կրծքում կոշտացումներ նկատելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել, քանի որ նման ախտանշանները հիմնականում կապված են լինում հեղուկով լցված կիստաների հետ, այլ ոչ թե քաղցկեղի: Սակայն ամեն դեպքում բուժզննումը պարտադիր է:

3. Կրծքի կառուցվածքը

Կիստաները, կրծքի վնասվածքները, վիրահատական միջամտությունները և նմանատիպ այլ գործոնները նույնպես կարող են դառնալ կրծքի ցավերի պատճառ: Սովորաբար նման ցավերն առաջանում են կրծքագեղձերի վերևում եղած մկաններում: Բացի այդ, մեծ կուրծք ունեցող կանայք կարող են տառապել նաև մեջքի, պարանոցի և ուսերի ցավերով:

4. Սխալ ներքնազգեստ

Չափազանց նեղ կամ չափազանց ազատ ներքնազգեստը նույնպես կարող է դառնալ տհաճ զգացողությունների պատճառ, ուստի ներքնազգեստի ընտրությանը հարկավոր է մի փոքր շատ ժամանակ հատկացնել՝ նման խնդիրներից խուսափելու համար:

5. Դեղորայք

Հակաբեղմնավորիչները և հորմոնալ դեղամիջոցները նույնպես կարող են տհաճ զգացողություններ առաջացնել: Դրանց բաղադրության մեջ կա էստրոգեն ու պրոգեստերոն, որոնք խախտում են հորմոնների գործունեությունը, ինչն էլ հանգեցնում է կրծքի ցավերի: Բացի այդ, կրծքի ցավերի պատճառ կարող են դառնալ նաև հակադեպրեսանտները:

6. Օրգանիզմում ճարպաթթուների պակաս ու թթվային բալանսի խանգարում

Ճարպաթթուների պակասն ուժեղացնում է գեղձի հյուսվածքների զգայունությունը և խթանում է կրծքի ցավեր բնական ցիկլային փոփոխությունների ժամանակ:

7. Մարզումներ

Ուժային վարժություններով զբաղվելու դեպքում կուրծքը կարող է ցավել, եթե մկանները լավ ֆիքսված չեն: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ մարաթոնի մասնակից յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ նկատվում են կրծքի ցավեր: Տհաճ զգացողություններից խուսափելու համար հարկավոր է ընտրել համապատասխան ներքնաշոր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS