Ձեր կյանքի անիվը․ Ամենաճշգրիտ թեստը կյանքն ավելի ներդաշնակ դարձնելու համար

Յուրաքանչյուր մարդու կյանքը բաղկացած է մի քանի ոլորտներից՝ ընտանիք, բիզնես, հոբբի, հանգիստ, ըն-կերներ և այլն: Շատ կարևոր է կարողանալ հավասարակշռություն պահպանել բոլոր այս ուղղությունների հա-մար, որպեսզի ոլորտներից ոչ մեկը չտուժի:

Ձեզ ենք ներկայացնում մի պարզ ու հոգեբանության մեջ լայնորեն կիրառվող թեստ, որը ձեզնից կտանի ընդա-մենը 1 րոպե ժամանակ:Վերցրեք մի թուղթ ու դրա վրա նկարեք այն անիվը, որը պատկերված է ստորև:

Ձեր կյանքի անիվը

Նախորդ տարվա ձեր հաջողությունները յուրաքանչյուր ոլորտում գնահատեք 1-ից 10 սանդղակով: Իսկ հետո ձեր հաջողությունների նիշերը շրջանաձև գծով իրար միացրեք: Կստացվի ձեր անձնական «կյանքի անիվը», որը պատկերավոր ցույց կտա, թե հատկապես ինչին պետք է դուք ավելի շատ ժամանակ հատկացնեք, իսկ ինչին՝ ավելի քիչ:

Մի հուսահատվեք, եթե ձեր սանդղակներից ոչ մեկում չկա 10 բալ գնահատականը կամ եթե ձեզ մոտ ոչ թե շրջան է ստացվել այլ վեցանկյուն: Սա ձեր նոր, ավելի լավ կյանքի սկիզբը կարող է դառնալ: Բացի այդ, դուք կարող եք նաև յուրաքանչյուր ոլորտի համար առանձին անիվ նկարել ու մանրակրկիտ մշակել այն բարելավելու ծրագիրը:

Փորձեք այս վարժությունն անել ամեն ամիս անել: Դրական փոփոխություններն իրենց երկար սպասել չեն տա ու կյանքի անիվը շատ ավելի արագ կպտտվի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS