Ձեր ցանկությունը կկատարվի՞. Ընտրեք խնձորը և իմացեք ճշմարտությունը

EnterTrain-ը ներկայացնում է միջոց իմանալու՝ արդյոք կկատարվի ձեր ցանկությունը: Խնձոր ընտրեք և իմացեք ճշմարտությունը:

1. Հավատում եք ձեզ և ձեր հնարավորություններին, լի եք ինքնավստահությամբ: Ցանկությունը, որը դուք պահեցիք, հաստատ կիրականանա, որովհետև դուք կանեք հնարավոր ամեն բան այն իրագործելու համար:

2. Էներգետիկ եք և նպատակասլաց: Հասկանում եք, որ ամեն բան չէ, որ կախված է ճակատագրից և պետք չէ լիովին հենվել հանգամանքների ընթացքի վրա: Գիտակցում եք, որ երազանքին հասնելու համար պետք է նախաձեռնել և գործի անցնել, նույնիսկ եթե թվում է, որ դա անհնար է:

3. Բնավորությամբ մի քիչ ծույլ եք, գործում եք հանգամանքներից կախված, որոնք առաջանում են ձեր կյանքում: Գնում եք ամենապարզ ճանապարհով՝ չցանկանալով որևէ բան փոխել, թեև կարող եք դա անել: Ձեր առաջ նպատակ դրեք, հավատացեք ձեր ուժերին և իմացություններին ու կհասնեք հաջողության:

4. Պահանջկոտ եք, դա դրսևորվում է ձեր և ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի մեջ: Եթե ինչ-որ բան մտածեք, պատրաստ եք սարեր շրջել ձեր երազանքն իրականացնելու համար: Երբեք մի հանձնվեք, և ամեն ինչ կստացվի:

5. Իմպուլսիվ եք, ինչը երբեմն ձեզ խանգարում է արդյունք ստանալ: Աշխատեք իրադարձություններն առաջ չգցել, խորը շնչեք, կհասնեք ցանկալիին:

6. Ձեզ միշտ հաջողությունն է ուղեկցում, բայց երբեմն ծուլությունը խանգարում է: Ձեզ համար կարևոր է չնահանջել ձեր ծրագրերից և վերջին հասցնել ձեր ծրագրերն ու երազանքի իրականացումը:

7. Համբերությունը և միայն համբերությունը ձեզ կտանի ցանկության իրականացմանը: Պետք է համբերատար լինեք, սպասեք, ձեր բոլոր ցակությունները կիրականան:

8. Մի սևեռվեք ձեր ցանկության վրա, երբեմն պետք է ընդմիջում անել և ինչ-որ ուրիշ բանի մասին մտածել: Արդյունքի հասնելու համար պետք է ժամանակավորապես մոռանաք ձեր ցանկության մասին:

9. Վստահ եղեք, որ ձեր ցանկությունը շուտով կկատարվի: Սակայն պատրաստ եղեք, որ ձեր ցանկությունը կդառնա. «դուք իսկապե՞ս դա ուզում եք»:

10. Ձեզ հարցրեք հնարավո՞ր է հասնել անհասանելիին: Գուցե երբեմն պետք է դեպի նպատակ գնալ փոքր հաղթանակներով:

11. Եթե ձեր ցանկությունը չկատարվեց, ձեզ հարցրեք. «ես դրա համար ի՞նչ արեցի»: Երբեմն կարևոր է ջանք ներդնել:

12. Ամեն ինչ ճիշտ եք անում: Ձեր ցանկությունը գրեթե կատարված է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS