Ճանապարհով քայլում էր ծեր իմաստուն մարդ, զննում էր շուրջբոլորը․․․Հանկարծ նա տեսավ մի տղամարդու, որը մեջքին մեծ բեռ էր կրում…

Ճանապարհով քայլում էր ծեր իմաստուն մարդ, զննում էր շուրջբոլորը․․․Հանկարծ նա տեսավ մի տղամարդու, որը մեջքին մեծ բեռ
էր կրում։Ակնհայտ էր, որ նման ծանրությունից ծռվում էին նրա ոտքերը:

-Ինչու՞ ես քեզ ենթարկում նման տանջանքների,-հարցրեց ծերունին:

-Ես տառապում եմ նրա համար, որ իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն, — պատասխանեց խեղճ մարդը, — իմ պապու հայրը
ենթարկել է իրեն մեծ տառապանքների՝ հանուն պապուս, պապիկս՝ հանուն հորս, հայրս՝ հանուն ինձ, իսկ ես կտառապեմ հանուն
երեխաներիս:

—Իսկ ձեր ընտանիքում ինչ-որ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվեց իմաստունը:

—Դեռ ոչ, բայց երեխաներս ու թոռներս հաստատ կլինեն երջանիկ, — բաղձանքով բացականչեց տղամարդը:

—Ցավոք, անգրագետը երբեք չի սովորի կարդալ, իսկ խլուրդը՝ արծիվի չի դաստիրակի,- խորը շունչ քաշեց իմաստունը,- ինչ-որ մե-
կին երկջանիկ սովորեցնելու համար պիտի ինքդ երջանիկ լինես: Հենց դա էլ կլինի ամենաարժեքավոր նվերը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS