Ճապոնացիները հնարել են բիսկվիթի հրաշալի բաղադրատմոս, որը զարմացրել է ողջ աշխարհին․ Այն պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ

Շատ փափուկ և անհավանական նրբահամ բիսկվիթ, որը զարմացրել է ողջ աշխարհին իր պարզությամբ։

Ձեզ հարկավոր է ընդամենը 3 բաղադրիչ։

Ձեզ հարկավոր է․

  • 3 ձու,
  • 120 գրամ սպիտակ շոկոլադ (կարելի է փոխարինել կաթնայինով),
  • 120 գրամ սերուցքային կրեմ-պանիր (մասկարպոնե)։

Պատրաստումը․

Բաժանեք շոկոլադը մանր կտորների և դրեք ամանի մեջ։

Հալեցրեք գոլորշու վրա։

Առանձնացրեք ձուն և հարեք սպիտակուցները հարիչով՝ մինչև ամուր զանգված ստանաք (հարած սպիտակուցները ամանը կախելուց պետք է չթափվեն այնտեղից)։

Հալեցրած շոկոլադը խառնեք կրեմի հետ և մանրակրկիտ խառնեք սենյակային ջերմաստիճանում։

Ավելացրեք շոկոլադին և կրեմին դեղնուցները, մանրակրկիտ խառնեք։

Հարած սպիտակուցները ավելի լավ է ավելացնել մաս-մաս։ Այդպես ձեր բիսկվիթը կստացվի ավելի փափուկ։

Ինքնուրույն պատրաստեք թղթից ֆորմա՝ թխելու համար (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ)։

Լցրեք խմորը ֆորմայի մեջ։

Դրեք ֆորման տապակին և լցրեք մոտ  1/4 լիտր եռացրած ջուր։ Բիսկվիթը թխեք մինչև 170° ջեռոցում՝ մոտ 15 րոպե։ Այնուհետև նվազեցրեք ջերմաստիճանը մինչև 160° և թխեք ևս 15 րոպե։ Անջատեք ջեռոցը և թողեք, որ ներսում բիսկբիթը սառչի 15 րոպե։ Սառեցրեք բիսկվիթը և լցրեք վրան շաքարի փոշի։

Բարի ախորժակ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS