Մшրդ ինչքшն պիտի բшնшկից հեռпւ լինի, пր шյդպիսի հիմшրпւթյпւն թпւյլ տш․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք»-ի եթերում հարցազրույցի ժամանակ նշեց, որ պա-տերազմի ժամանակ ամենակոպիտ սխալն այն է եղել, որ 3-րդ օրը դադարեցվել է համալրումը կանոնավոր բա-նակին՝ անցում կատարելով ջոկատային համակարգին. «Դա խայտառակություն էր:

Ես այդ ժամանակ Ղարաբաղում էի, ես տեսնում էի, որ մի բան էն չի, բայց ես միայն վերջերս իմացա, որ դա վարչապետի որոշումն է եղել: Մենք 92-94 թթ. պատերազմը հաղթել ենք այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում էինք կատարել կանոնավոր բանակին:

27 տարի անց ինչպիսի մտածելակերպ պիտի ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ: Մարդ ինչքան հեռու պիտի լինի բանակից, անվտանգային հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները ստորև տեսանյութում՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS