Մայիսի 6-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ լայն հնարավորություններ կբացվեն Ձեր առջև

Մայիսի 6-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ լայն հնարավորություններ կբացվեն Ձեր առջև

Խոյ.

Գործեք վճռական` դա է այսօր հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը:Որքան էլ որ պահերով անբա-րենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհուսահատվեք` խնդիրները լուծելու ձևերը, միևնույն է, կգտնվեն, իսկ դրա հետ մեկտեղ էլ ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև`անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գեր-հոգնածությունից` այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացու-ցիչների նոր հրապույրներ և հետաքրքրություններ կառաջանան:

Ցուլ.

Լուրջ խնդիրներն այսօր կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե  դուք նրբանկատ և ուշադիր չլինեք:Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվելն այնուամենայ-նիվ անհրաժեշտ է` հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Երկվորյակներ.

Օրը հաջող է դասավորվում և ձեզ հնարավորություն տալիս դրսևորվել լավագույն կողմերով: Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու, կամ էլ` գտնել նոր երկրպագուներ: Օրը հար-մար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունե-նալու համար: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ: Հար-մար օր է ուղևորությունների համար, այդ թվում և` արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շը-փումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար:

Խեցգետին.

Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորու-թյուն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակ-ցությունը:Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությու-նը:Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինար-ներում մասնակցելու համար: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու,մտահորիզոնն ընդլայնելու հնարավորու-թյունը:

Առյուծ.

Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությու-նը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ` փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ: Վատ օր չէ ֆինանսական առումով` հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վե-րադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:

Կույս.

Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից խուսափել կօգնի մանրուքները նկատելու ձեր ունակությունը` անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցան կալի չէ գործ ունենալ ազդ եցիկ մարդկանց հետ քննարկել գործնական պլաններ` վը-տանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ: Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապա-տի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:

Կշեռք.

Սա  ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածու-թյուն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո,ուղղակի ուժասպառ կլինեք: Ամենաբա-րենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար` ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցու-թյան ճիշտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ: Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ:

Կարիճ.

Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահա-րում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև` հաճույքով օգնում շրջապատին: Օրը հարմար է  գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ հա-մար, այլև` մտերիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով, հիմնականում` հաճելի:

Աղեղնավոր.

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև` նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղ-մնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:Դուք ձեր առջև նոր նպատակ-ներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ է պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևո-րությունները:

Այծեղջյուր.

Հանգիստ և հաճելի օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հնարավորություններ: Ձեր գլխավոր խնդիրը լի-նելու է դրանք նկատելը և ստեղծված շանսերը բաց չթողնել: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին,  թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղոր-դել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանա-բար էլ` տրամադրությունը:Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար` դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Ջրհոս.

Հաջող և խոստումնալից օր է, և դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լի-նում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել` անհաջողություններից չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ:Մտերիմների հետ հեշ-տությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույն է` վեճեր ու վիրավորվածություն չի առաջանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Ձկներ.

Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նը-վաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր  և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերություն-ների սկիզբ:Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նը-կատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք: Օրը բարենպաստ է ձեռագործության, խոհարարական փորձարարու-թյունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS