Մայիսի 8-ի աստղագուշակ․ Կույսեր՝ օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի․․․

Մայիսի 8-ի աստղագուշակ․ Կույսեր՝ օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի․․․

ԽՈՅ

Կարևոր կլինի օրվա սկզբին խաղաղասիրաբար տրամադրվելը: Այդ հատվածը հարմար չէ ինչ-որ մեկի հետ վի-ճե-լու, բուռն հարաբերություններ պարզելու համար: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, քանի որ ավելի ուշ կա-րող եք զղջալ ձեր խոսքերի համար: Լավ է չքննարկեք ուրիշների գործերը, սեփական գործերի մասին էլ արժե միայն ամենամտերիմների հետ խոսել:Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հանգիստ և արդյունավետ: Այդ հատ-վածը հարմար է վաղուց սկսածն ավարտելու համար: Դժվարություններ չեն առաջանա:Նախկինում ձեզ փակու-ղու առաջ կանգնեցրած խնդիրները հեշտությամբ կլուծեք:

ՑՈՒԼ 

Հագեցած և արդյունավետ օր է: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք բարդ գոր-ծերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հաճախ հաջողությունը կուղեկցի այն Ցուլերին, որոնք զբաղված են ստեղծագործ գործունեությամբ կամ գիտական հետազոտությամբ: Կարգապահությունն ու մանրուքներին ու-շադրությունը կօգնեն խուսափել սխալներից, նույնիսկ բարդ աշխատանքից անթերի գլուխ հանել:Օրվա երկ-րորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների և նոր ծանոթների հետ շփումները: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հաճելիորեն զարմացնելու ձևը: Օգտա-կար կլինի սիրելի մարդու հետ շփումներում նախաձեռնող լինելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի, կշեղեն և՛ սեփական ավելորդ մտքերը, և՛ շրջապատող-ների նկատողությունները: Ամեն անգամ չի հաջողվի իրավիճակը ճիշտ գնահատել, երբեմն ժամանակը և ուժե-րը կվատնեք անհույս նախագծերի վրա: Ինքներդ ձեզ մի մեղադրեք դրա համար, քանի որ փորձ ձեռք կբերեք, որն անպայման պետք կգա:Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ և արդյունավետ կանցնի: Նոր ծրագրեր կհայտն-վեն, որոնք կյանքի կոչելուն կուզենաք անհապաղ անցնել: Օգնել ցանկացողներ կգտնվեն: Ընդհանուր գործից երկարատև ընկերություն կսկսվի:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Ամպերում մի սավառնեք: Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք օբյեկտիվորեն գնահատել և՛ ձեր հնարավորությունները, և՛ իրավիճակը: Կարող եք օգնականներ գտնել, բայց արժե նկատի ունենալ, որ նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն գործելու: Պատրաստ եղեք շնորհակալություն հայտնել ձեզ աջակցողներին:Օրվա առաջին կեսը գայթակղություններ կբերի, իսկ երկրորդը թույլ կտա կենտրոնանալ գործե-րի վրա, ավարտել վաղուց սկսածը: Շտապելու կարիք չկա: Դուք կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք, եթե ձեզ հարմար ռիթմին հետևեք:

ԱՌՅՈՒԾ 

Օրվա առաջին կեսը չափազանց բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Այն հարմար է մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ նախկինում լեզու գտնել ոչ մի կերպ չէր ստացվում: Այս անգամ արագ ընդհա-նուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, կպարզեք ոչ միանշանակ պահերը և նույնիսկ փոխադարձ համակրանքով կլցվեք:Ավելի ուշ ինքնուրույն գործունեության համար հարմար ժամա-նակ կգա: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա և չշեղվել: Դուք անպայման սկսածը կավարտեք և գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:

ԿՈՒՅՍ 

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար. գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ճանապարհին երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Փորձը կհուշի, որ բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել, և այն չի սխալվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք և՛ հին, և՛ նոր ծանոթներին կես խոսքից կհասկա-նաք, կընկերանաք նրանց հետ, ում հետ առաջ լեզու չէիք գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոս-տովանություններ կլսեն, որոնք և՛ կզարմացնեն, և՛ կուրախացնեն:

ԿՇԵՌՔ

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ցանկացած ան-նշան իրադարձություն կարող է ազդել ձեր տրամադրության վրա, հուսահատության գիրկը նետել կամ էլ հակա-ռակը՝ ոչնչով չարդարացված լավատեսություն հաղորդել: Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն լինի, նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնել երբեմն չի ստացվի:Կարող եք նշանակալի հաջողություննե-րի հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, դուք հրաշալի գլուխ եք հանում բարդ գործերից: Ին-տուիցիան հաճախ կօգնի մտերիմների հետ շփումներում: Նրա շնորհիվ դուք կկռահեք նրանց գաղտնի ցանկու-թյունների և համարձակ հույսերի մասին:

ԿԱՐԻՃ

Բարենպաստ օր է համա խոհներ փնտրելու և համա գործակցություն սկսելու համար: Հիմա նույնիսկ իրարից շատ տարբեր մարդիկ կարող են լեզու գտնել, եթե ժամանակին հասկանան, որ ընդհանուր նպատակներ ունեն: Հաճախ հենց դուք կլինեք այն մարդը, որը կկարգավորի կոնֆլիկտները, կօգնի շրջապատողներին պայմանա-վորվել,հարթել տարաձայնությունները:Հնարավորություն կունենաք լուծել բարդ ֆինանսական հարցերը, շահա-վետ գործարքներ կնքել: Գումարին վերաբերող բոլոր հարցերում կարող եք վստահել ձեր փորձին և ինտուիցի-ային: Իսկ ահա խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն, նույնիսկ եթե դրանք տան փորձառու և գիտակ մարդիկ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու, հանգստանալու, միապաղաղութ-յունից շեղվելու գայթակղությունը: Բայց լավ է նախ լուծեք գոնե ամենաշտապ խնդիրները: Եթե դա չանեք, ա-վելի ուշ դժվարություններ կառաջանան: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Բայց մի չարաշահեք նրանց աջակցությունը:Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդի-պումները հին ընկերների հետ: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Երեկոն հրաշալի է ապագայի ծրագրերի շուրջ հանգիստ մտորելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Հետաքրքիր ու բարենպաստ օր է, որը հարմար է նոր գործերի համար: Ինչքան բարդ լինեն ձեր առջև կանգնած խնդիրները, այնքան մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը, այնքան մեծ կլինի հաջողության հավանա-կանությունը: Կուրախացնի նոր բան սովորելու հնարավորությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք մաս-մաս հավաքել ինֆորմացիան:Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից: Գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա: Բարենպաստ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա:

ՋՐՀՈՍ

Օրն այնքան վատը չի լինի, որքան սկզբում կթվա:Ժամանակից շուտ մի հրաժարվեք ձեր ծրագրերից. դրանք հը-նարավոր կլինի իրագործել, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան: Շատ Ջրհոսներ գաղափար-ներ կունենան, որոնք նախկինում ոչ ոքի մոտ չեն ծնվել: Նշանի նման ներկայացուցիչները կկարողանան գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջ եկել: Այս անգամ ձեզ հետ ոչ ոք վիճել չի ուզենա:

ՁԿՆԵՐ

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ և հարմար է ամենատարբեր զբաղմունքների համար՝ սկսած առօրյա գործերից մինչև լրիվ նորերը: Հաջող կանցնեն հանդիպումները, դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ եք վիճել: Մեծ ջանքեր գործա-դրելու կարիք չի լինի,բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:Օրվա երկրորդ կեսին փոքրիկ դժ-վարություններ ու թյուրիմացություններ կառաջանան: Լավատեսությունը մի կորցրեք: Լուրջ խնդիրներ հազիվ թե հայտնվեն, իսկ մնացածներից համարյա առանց ջանքերի գլուխ կհանեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS