Մայրս 53 տարեկան հասակում երեխա է ունեցել և փորձում է հիմա նրան ինձ տալ, իսկ ամուսինս դեմ է․․․

Ես չգիտեմ, թե ինչ անել, ոչ ուզում եմ մորս հետ վիճել, ոչ էլ ամուսնուս։ Պարզապես չեմ հասկանում, ինչպես վարվեմ։Ահա թե ինչ է տեղի ունենում կյանքում, եթե կինը հոգեբանորեն կախված է տղամարդուց։Ես ամուսնացել եմ 26 տարեկանում և լքել հայրական օջախը։

Մինչ ամուսնությունս ապրել եմ մորս ու եղբորս հետ։ Ծնողներս բաժանվել են անմիջապես եղբորս ծնվելուց հետո։ Մորս համար շատ դժվար էր, նա երկար ժամանակ փորձում էր հորս վերադարձնել ընտանիք։

Մայրս աշխատում էր, իսկ եղբորս խնամքով հիմանականում ես էի զբաղվում։ Դա ինձ համար խնդիր չէր, ես նրան շատ էի սիրում։ Պարզապես ինձ անհանգստացնում էր մորս վիճակը։

Երբ մայրս հասկացավ, որ հայրիկս հետ չի գալու, սկսեց մի քանի տեղ աշխատել, որ մեզ կարողանա պահել։ Երբեմն հասկանում էի, որ նրա կյանքում տղամարդ կա, բայց երևի հարաբերությունները չէին լրջանում, դրա համար էլ մենք ոչ մեկի մասին չէինք իմանում։

Երբ ամուսնացա, մայրս հայտնեց, որ ծանոթացել է մի տղամարդու հետ, անունը Միքայել։ Նա լեզու էր գտել եղբորս հետ, կարծես թե մորս սիրում էր՝ չնայած իրենց տարիքային մեծ տարբերությանը։ Շուտով իմացանք, որ մայրս փոքրիկի է սպասում։ Բոլորն ուրախ էին, երբ ծնվեց քույրիկս։ Բոլորը, բացի Միքայելից։ Մարդը փոխվեց մեր աչքի առաջ, դարձավ նյարդային ու մշտապես զայրացած։

Մայրս ու ամուսինը սկսել էին հաճախ վիճել։Պարզվեց, որ Միքայելը խանդում էր մորս՝ դստեր հանդեպ։ Այո, նա իր հարազատ երեխային խանդում էր կնոջ հանդեպ, քանի որ սկսել էր քիչ ուշադրություն ստանալ։ Հետո նա առաջարկեց երեխային թողնել իր մոր մոտ, մինչ կկարողանան մանկապարտեզ տանել, բայց դա բոլորովին մորս սրտով չէր։

Մայրս զանգեց ու խնդրեց ինձ, որ փոքրիկին ժամանակավոր թողնեմ ինձ մոտ, մինչ ամեն ինչ կհարթվի։ Ես դեմ չեմ, բայց ահա ամուսինս համաձայն չէ։ Մենք ինքներս էլ պլանավրում ենք երեխա ունենալ, բացի այդ, ամուսինս չի պատրաստվում մեծացնել քրոջս։ Չգիտեմ, չեմ կարող մերժել մորս, ոչ էլ ուզում եմ դեմ գնալ ամուսնուս։ Մի խորհուրդ տվեք, խնդրում եմ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS