Մայրս 79-ամյա կին է․ Չգիտեմ ինչ անեմ, ուր տանեմ, ինչպես վարվեմ նրա հետ․․․Համբերությունս սպառվում է

Տարեց մորս հետ ապրելու ուժ չունեմ այլևս․․․ Երբեք չեմ մտածել,որ դա կարող է ինձ համար մեծ խնդիր դառ-նալ,բայց հիմա էլ չեմ դիմանում։

Ընտանիքում երկու երեխա ենք․ ավագ եղբայրս ու ես։ Մայրս մեզ բավականին մեծ տարիքում է ունեցել, 42 տա-րեկանում՝ եղբորս, ինձ էլ՝ 45-ում։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր առողջականի կամ դաստիրակության վրա։

Զգացվում էր իհարկե, որ մայրս մեծ է, շատ հարցերում դժվարանում էր, բայց ես ու եղբայրս ոչ մի բանի պակաս չենք ունեցել, բողոքելու պատճառ չունենք։ Հայրս հեռացավ կյանքից, երբ 17 տարեկան էի։ Բոլորիս համար մեծ հարված էր, սակայն մորս ուժի շնորհիվ բոլորս կարողացանք առաջ շարժվել ու շարունակել կյանքը։

Համալսարանից հետո եղբայրս ԱՄՆ-ից աշխատանքի առաջարկ ստացավ ու մեկնեց այնտեղ,իսկ ես մնացի Հա-յաստանում։ Հիմա մայրս 79 տարեկան է, նրան շուրջօրյա խնամք է պետք։ Նա մոռանում է անջատել ար-դուկը կամ գազը, չնայած ես նրան բազմիցս եմ խնդրել ոչինչ չանել։

Մայրս վաղ առավոտից գնում է խոհանոց ու սկսում ինչ-որ բան պատրաստել։Կեսը այրում է,աղի փոխարեն շաքարավազ է լցնում, կեղ տոտ ափսեները դնում է դարակի մեջ․․․Նա ամեն ինչ մոռանում է։Մի քանի օր առաջ այնքան էի վախեցել,երբ նա ինքնուրույն գնա ցել էր խանութ ու մոռացել տան ճանապարհը։

Ես չգիտեմ,թե նրա հետ ինչ կարող է պատահել հաջորդ վայրկյանին, իսկ այդպես ապրելը շատ դժվար է։ Ես աշխատում եմ, երեկոյան ուզում եմ հանգստանալ,բայց դրա փոխարեն ամբող օրը փշերի վրա եմ։ Եղբայրս էլ ոչ մի բանով չի ուզում օգնել, ոչ մի լուծում չի առաջարկում։ Համբերությունս սպառվում է, չգիտեմ՝ ինչպես վարվեմ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS