Մանկապարտեզի դայակը չարչարվում է, որ հագցնի փոքրիկ երեխայի կոշիկը․ Հանկարծ փոքրիկը այնպիսի մի բան ասաց, որ կինը քիչ է մնում ուշագնաց լիներ․․․

Մանկապարտեզի դայակը չարչարվում է, որ հագցնի փոքրիկ երեխայի կոշիկը․ Հանկարծ փոքրիկը այնպիսի մի բան ասաց, որ կինը
քիչ է մնում ուշագնաց լիներ․․․Մանկապարետզում դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները: Երեխան օգնություն
խնդրեց, և դայակը հասկացավ, թե ինչու:

Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը:Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ
շն-չակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.

—Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:

Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստութ-
յունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:Հետո երեխան ասաց.

—Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:

Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց.

—Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:

Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.

—Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ:

Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց.

-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:

Երեխան ասաց.

—Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS