«Մանվելը ատրճանակը տվել է Էդգարի ձեռքն ու ասել՝ ինքդ քեզ գլխից խփի, մեկ ա՝ մենք ենք խփելու».նոր բացահայտում

«Այս նկարի պատճառո՞վ է ֆեյսբուքյան մի ստվար զանգված մոլեգնել, թե բա՝ էթիկա…
Ուրեմն լսեք. մանվելի դեպքում ինչ էլ անեն, ինչ էլ նկարեն ու տեսանկարեն, էթիկայի խախտում չի կարող լինել:
Մանվելը (ներեք մեծատառի համար, նոր տողից եմ սկսել) հորեղբորս տղայի՝ Էդգարի քիթը կոտրելուց հետո, առանց որևէ դեղամիջողի, հակառակ կողմից նույն ուժգին հարվածով իբր ուղղել է, (ինչպիսի սրտացավություն) ու էդ ամբողջ արարողությունը սկզբից մինչև վերջ տեսանկարահանել, ուղարկել է Էդգարի ծնողներին: Ատրճանակը տվել է Էդգարի ձեռքն ու ասել՝ ինքդ քեզ գլխից խփի, մեկ ա՝ մենք ենք խփելու:

Քսանն անց երիտասարդի հոգևիճակը բոլորդ կհասկանաք, երբ կրակել է ինքն իր գլխին, բայց մեկ-երկու փամփուշտ պակաս է եղել ատրճանակի մեջ ու Էդգարի բախտից դատարկն է իրեն բաժին ընկել: Փաստրեն էս վիժվածքը ոչ միայն տուշոնկայի, այլ նաև՝ ռուլետկայի մեծ սիրահար է եղել:

Մանվելի դեպքում էթիկայից խոսելիս՝ հիշեք ապրիլյանի զոհված ու վիրավոր հերոսների ծնողների, հարազատների մասին:
Հիմա լսեք, ծայրագույն հումանիստներ ու էթիկայի ջատագովներ՝ եթե մանվելին հրապարակում քարկոծելով սատկացնեն, ես կլինեմ առաջին քարկոծողներից, ու էթիկան ո՞րն է՝ դա ինձ համար մեծագույն էսթետիկա կլինի»

Աղբյուրը` tarmlurer.pro

mamul.pro

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS