Մատանիները կրելուց ամպայման հիշեք թե ինչպես են դրանք ազդում Ձեր ճակատագրի վրա

Ինչպե՞ս կրել մատանին և հաջողությանը քաշել դեպի Ձեզ…. Արծաթե, թե ոսկե, կեղծ, թե փայտե, քարերով, թե առանց՝ մատանիներն ունակ են իշխելու մեր ճակատագրին:

Դեռևս շատ վաղ ժամանակներից մատանիները համարվել են զարդարանքի միջոց:Մինչդեռ նրանց օգնությամբ կարող ենք կառավարել ճակատագիրը, խուսափել անհաջողությունից: Կա կարծիք, որ յուրաքանչյուր մատ խորհրդանշում է որոշակի մոլորակ: Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է մատանու միջոցով կառավարել կյանքը:

Բութ մատի համար պատասխանատու է Վեներա մոլորակը, ցուցամատի համար՝ Յուպիտերը, միջնամատի համար Սատուրնը, Մատնեմատի համար Արևը, իսկ ճկույթի համար Մերկուրի մոլորակը: Կանայք նախկինում կրում էին զարդեր՝ փակելու համար Վեներայի ազդեցությունը:

Ցուցամատը խորհրդանշում է էգոն և ճառագայթում է հզոր էներգիա: Կրելով մատանի այս մատին՝ կհասնեք իշխանության: Այս մատի համար ճիշտ կլինի ընտրել արծաթե մատանի՝ սաֆիրի, ակվամարինի, փիրուզի կամ լազուրիտի քարով: Իսկ օպալը, կորալը կօգնեն ձեզ ազատվել ստրեսային վիճակից, բարելավել հարաբերություններն ընտանիքում:

Ուժեղ անհատականությունները նախապատվությունը տալիս են մատանին կրել միջնամատին: Կրելով մատանին այս մատին ՝ սպասեք չնախատեսված շրջադարձերի ձեր կյանքում: Այս մատին մատանի կրում են այն մարդիկ, ովքեր որոշակի փոփոխությունների կարիք ունեն: Պետք է կրել ծավալուն զարդեր՝ արտահայտիչ քարերով: Իդեալական է համարվում լուսնաքարով մատանին:

Մատնեմատը պատասխանատու է ընտանեկան երջանկության, սիրո, բարեկեցության, հաջող ընկերական հարաբերությունների համար: Մատանին կարող է լինել ինչպես ոսկե, այնպես էլ արծաթե՝ զարդարված ցանկացած քարով:

Ճկույթին մատանի կրում են միայն մարդամոտ և խարիզմատիկ անհատականությունները:Գերազանց տարբերակներ են ոսկեքարը, տոպազը, զմրուխտը կամ սաթը: Սիրախաղի և ազարտային խաղերի սիրահարները կրում են մատանի հենց այս մատին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS