Մարդու անունը ազդում է ճակատագրի վրա. Ահա թե ինչպես

ԱՄՆ-ի Շիպենսբերգի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծնվելիս երեխային տված անունը ազդում է նրա ճակատագրի վրա: Ուսումնասիրելով տարբեր անուններով հազարավոր մարդկանց տվյալները` պարզվել են մի շարք օրինաչափություններ:

Օրինակ, պարզ և տարածված անունը օգնում է երեխային հաջողությամբ շփվել ընկերների հետ: Սովորաբար պարզ անուններով մարդիկ ավելի հեշտ և արագ են ընկերներ ձեռք բերում: Դա թույլ է տալիս նրանց լինել հաջողակ կյանքում:

Գիտնականների հավաստմամբ` հազվագյուտ և դժվար արտասանվող անուններ ունեցողները կարող են արդեն մանկության տարիքում ցուցադրել հակասոցիալական վարքագիծ:

Նրանք հասակակիցների կողմից մանկությունից ենթարկվում են հարձակումների իրենց անսովոր անունների պատճառով, ինչը անդրադառնում է նրանց ողջ կյանքի վրա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS