Մեր գյուղում մի տարեց կին էր ապրում․ Բոլորը նրան վհուկ էին ասում, ոչ մեկի հետ չէր շփվում, միշտ մռայլ ու լուռ էր

Մեր գյուղում մի կին էր ապրում, մոտ 60 տարեկան, ոչ մեկի հետ չէր շփվում, միշտ մռայլ էր ու լուռ։ Չուներ ոչ ընտանիք, ոչ ընկերուհիներ, նույնիսկ փողոցում ոչ մեկի չէր բարևում։ Եթե նրան տեսնում էինք դրսում, լուռ կախում էր գլուխը ու արագ անցնում։ Նրա մասին շատ քիչ բան գիտեինք․ ինչ-որ գործարանում պահակ էր աշխատում, առավոտյան գնում էր քաղաքի կողմ, երեխաներ չուներ։

Իր մասին բացարձակ չէր խոսում, անձնական կյանքի մասին ոչինչ չէր պատմում։Ինչ ասես հորինում ու պատմում էին նրա մասին․ մարդ է սպшնել, գողություն է արել․․․ Մեծահասակները բարկանում էին նրա վրա, որ չի ողջունում ոչ մեկին։ Երեխաներն էլ վազվզում էին նրա տան մոտով, ծառերից մրգեր պոկում ու փախնում։

Հիմա հասկանում եմ, որ մենք բոլորս սխալ էինք վարվում այդ մարդու հանդեպ։ Ու այդ կինը երբեք չէր բողոքում երեխաների ծնողներին, չէր պատասխանում իրեն փնովող տարեցներին․․․ ամեն ինչ լուռ էր տանում։

Էլ չեմ պատմում այն մասին, որ ընթացքում նրան սկսեցին կախարդ համարել․․․ համագյուղացիներս սկսեցին վախենալ նրա աչքերի մեջ նայել։Դպրոցն ավարտելուց հետո գյուղից հեռացա, վերադարձա միայն մի քանի տարի անց։ Հանդիպեցի այդ տատիկին, նա նույնն էր, միայն թե մեջքն ավելի էր ծռվել, իսկ մազերը՝ ճերմակել։ Էլի բարևեցի, էլի բարևս մնաց անպատասխան։

Սկսեցի վերանորոգել ծնողներիս տունը, որոշեցի մնալ գյուղում։ Ամուսնացա, երեխա ունեցա, տատիկի մասին չէի էլ հիշում։ Չէի հիշում, մինչ այդ դեպքը։Մի օր մեր տուն ոստիկաններ եկան, ասացին, որ զանգ են ստացել։ Տատիկն արդեն մի քանի օր տնից դուրս չի գալիս, իսկ առանց վկաների իրենք չեն կարող ներս մտնել։ Գնացի ոստիկանների հետ։

Տատիկը մшհшցել էր․․․ Տարօրինակ զգացում ունեցա, երբ ներս մտա նրա տուն։ Մաքուր էր, կոկիկ, ամենուր գործած գորգեր, սփռոցներ ու անձեռոցիկներ էին։ Սպիտակ վառարան։ Այստեղ ապրել է մի մարդ, ով իսկապես սիրել է իր տունը։

Սեղանին տեսանք փաստաթղթեր ու կտրոններ։ Պարզվեց, որ նա արդեն 88 տարեկան էր։ Ուշադրություն դարձրեցի բանկային կտրոններին։ Եվ ես, և ոստիկանները զարմացած էինք։ Պարզվեց, որ այդ «չար կախարդը» վերջին 40 տարիների ընթացքում իր աշխատավարձի մեծ մասը փոխանցել է մի մանկատան հաշվեհամարին։

Ես ամոթ ապրեցի․․․ ու պատմեցի բոլոր համագյուղացիներին, որ բոլորիս համար դա մեծ դաս լինի․․․

էլ բան չունեմ ասելու․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS