Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. Փաշինյան

Հայաստանի գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Այս մասին Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանն ասել է տեսակապով նրանց միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը եւ նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Խոսելով ՀՀ նոր ձեւավորված կառավարության գործունեության մասին` վարչապետը նշել է, որ դրա առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը:

«Կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չենք ունենա, ամենակարեւորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»,- ասել է Փաշինյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS