Մեր ծննդատան հղիության վերջին շաբաթում գտնվող մի կին եկավ և խնդրեց մինչ երեխայի ծնվելը մնալ մեզ մոտ․․․Ինչ իմանայինք, որ ծննդաբերությունից հետո կթոնի երեխայի ու կհեռանա

Մեր ծննդատան հղիության վերջին շաբաթում գտնվող մի կին եկավ և խնդրեց մինչ երեխայի ծնվելը մնալ մեզ մոտ․․․Ինչ իմանայինք,
որ ծննդաբերությունից հետո կթոնի երեխայի ու կհեռանա։Ծննդատան մեր բաժանմունք մի կին եկավ: Քանի որ նա հղիության վեր-
ջին շաբաթում էր գտնվում, ցանկացավ մնալ հիվանդանոցում մինչ երեխայի ծնվելը:Սկզբում նա մեզ շատ դուր եկավ: Հաճելի, հան-
գիստ և կարծես բարի կին էր: Սակայն ծննդաբերելուց հետո նա մեզ սարսափելի զարմացրեց:

Երբ բժիշկը ցանկացավ նորածին դստերը դնել մոր կրծքին, վերջինս հրաժարվեց: Կինը պահանջեց, որ երեխային հեռու տանեն իրե-
նից: Մենք նայում էինք միմյանց և չէինք հասկանում,թե ինչ է կատարվում: Հույս ունեինք, որ նա առավոտյան ուշքի կգա, և ամեն ինչ
լավ կլինի:Սակայն առավոտյան եղավ մի զարհուրելի միջադեպ.կինը ստորագրեց բոլոր փաստաթղթերը,որոնց համաձայն ինքը հրա-
ժարվում էր երեխայից:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ կինն ունի էնդոմետրիոզ, իսկ բուժվելու միակ տարբերակը հղիանալն ու ծննդաբերելն էր:Մենք ուղղա-
կի չէինք հավատում…նման բան ոչ մեկս չէինք տեսել: Կինը խոստովանեց, որ երեխայի հայրը տեղյակ չի եղել իր հղիության մասին,
և հավանաբար չի ցանկանա վերցնել երեխային: Մենք կարողացանք նրանից իմանալ այդ տղամարդու հեռախոսի համարը:

Մի ժամ անց հիվանդանոցում կանգնած էր հուզված և անհանգստությունից դողացող ձեռքերով նորաթուխ հայրիկը: Կենսաբանա-
կան մոր շնորհիվ հնարավոր եղավ ձևակերպել բոլոր թղթերը, և այժմ երեխայի խնամակալությունը լիովին անցավ հորը:Միայն տես-
նեիք, թե հայրը որքան զգույշ և խնամքով գրկեց իր փոքրիկ հրաշքին…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS