Մթերքներ, որոնք ջրիկացնում են արյունը և կանխարգելում անոթներում խցանումների առաջացումը․․․

Մթերքներ, որոնք ջրիկացնում են արյունը և կանխարգելում անոթներում խցանումների առաջացումը․․․Մարդու արյունատար հա-
մակարգը բավականին բարդ կառուցվածք է։ Անգամ փոքր խախտումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Այնպես որ
շատ կարևոր է սրտի, անոթների առողջությանը և արյան խտությանը հետևելը։

Եթե արյունը նորմայից ավել խտանա, դա կարող է հանգեցնել թրոմբների առաջացման։Պատմում ենք, թե որ մթերքի օգտագործու-
մը կօգնի պահել արյունը լավ վիճակում ու կանխարգելել թրոմբների առաջացումը։Բնական միկրոտարրերը օգնում են դեղորայքից
ոչ պակաս։Արյուն ջրիկացնող մթերքի ցանկ

  • Ձիթայուղ

Դրա մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են թրոմբոցիտների ակտիվությունը։ Համամապատասխանա-
բար արյունը չի խտանում։ Բայց կարևոր է չտարվել դրանով, քանի որ թրոմբոցիտները կարևոր են արյունահոսության ժամանակ
արյան հոսքը կանգնեցնելու համար։ Բավական է ձիթայուղ ընդունել շաբաթական 1 անգամ, այդպես կստանաք դրական արդյունք։
Ձիթայուղ կարող եք ավելացնել աղցաններին, սակայն տապակելու համար օգտագործել պետք չէ, քանի որ կգոլորշիանան դրա օգ-
տակար հատկությունները։

  • Կոճապղպեղ

Կոճապղպեղի մեջ առկա է ակտիվ նյութ, որը ջրիկացնում է արյունը։ Այն կոչվում է սալիցիլատ։ Այս թթուն ասպիրինի բնական անա-
լոգն է։ Անկասկած լսել եք, որ ասպիրին խմում են այն դեպքում, երբ արյունը չափից ավել խիտ է ու կա թրոմբների առաջացման վտ
անգ։ Իսկ ինչու՞ դեղերը չփոխարինել բնական մթերքով։

  • Երիցուկով թեյ

Երիցուկի մի շարք օգտակար հատկությունների շաքրին կարելի է դասել նաև այն, որ բույսը համարվում է բնական հակակոագուլ-
յանտ։ Այսինքն, ինչպես և ձիթայուղը, այն նվազեցնում է թրոմբոցիտների ակտիվությունը։ Երիցուկը հիանալի ազդեցություն է թող-
նում նյարդային համակարգի վրա։

Ջուր

Օգտագործվող ջրի քանակը նույնպես ազդում է արյան խտության վրա։ Եթե ոչ բավարար քանակությամբ ջուր եք խմում,ավելանում
է թրոմբների առաջացման վտանգը։ Մի մոռացեք, որ մեծահասակ մարդը օրական պիտի խմի առնվազն 1,5լ մաքուր ջուր։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է
կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնա-
գետ բժիշկների։

Եղեք առողջ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS