Մինչ դուք միայն գրառումներ էիք անում ՖԲ֊ում, մենք՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ պայքարում էինք, որ ձեր ընտանեկան նեղ բյուջեին ավելորդ ծախս չավելանա

Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Բարի լույս , ժողովուրդ ջան ։) մեկ օր խոսեցինք, զվարճացանք, անցավ, ես էլ ընկա հիշողությունների գիրկն ու մի բան ասեմ ։)

մինչ դուք ՖԲ֊ում միայն գրառումներ էիք անում , դեռ 2013թ֊ին , երբ քաղաքապետարանը քննարկում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, մենք՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ամբողջ օրը փողոցներն ընկած՝ պայքարում էինք, որ ձեր ընտանեկան նեղ բյուջեին ավելորդ ծախս չավելանա, թեև մեզանից քչերն էին տրանսպորտից օգտվում։

Եթե չզլանաք և հիշեք , ապա կտեսնեք , որ հաջորդ տարիներին էլ , մինչ դուք միայն գրառումներ էիք անում ՖԲ֊ում, մենք էլի փողոցներում պայքարում էինք ձեր այս կամ այն իրավունքի համար , էլի Հայկի հետ, և մեզ այն ժամանակ էլ են ծաղրել, չարախոսել ։)

Հայկը ճիշտ ասաց, որ «Իմ Քայլը» դաշինքում մարդիկ են, որոնք բոլորն իրար ճանաչում են , մենք փողոցային պայքարներից իրար գիտենք,խնդիրները ներսից գիտենք , խնդիրներ ստեղծողների դեմ պայքարել գիտենք, գիտենք մեր առջև դրած նպատակն ավարտին հասցնելու համառությունն ու անկոտրում կամքը, դա փորձարկվել է տարիներով , որոշ մարդիկ չեն դիմացել, կեսից հեռացել են, որոշներն ուշ են միացել , մի մասն այսօր կառավարությունում է ( ինչի համար էլ ես ունեմ այս վստահությունն ու հանգստությունը, որ մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու) , մյուսները դաշտից դաշտ անցում են կատարել, իսկ մենք իրար գիտենք ։)

իրականում, եթե դուք էլ չընկնեք միայն գեղեցիկ ու լավ ստատուսներ գրողների,միայն խոսողների, բայց ոչինչ չանողների ազդեցության տակ, կհասկանաք, որ դուք էլ դա գիտեք ։Մենք կարող ենք մեր խոսքը թերի ձևակերպել , հագուստին ուշադրություն չդարձնել , բայց չենք մեղանչել մեր սկզբունքների առջև։

Գիտե՞ք , շոու անելը դժվար չէ ( մենք գոնե դա լավ գիտենք) , հեշտ է նաև վերցնել խոշորացույցն ու սպասել , տեսնել, թե ով երբ կսայթաքի, որ բահով հարվածես , բայց դա ժամանակ և ռեսուրսներ է տանում , ինչը կարելի էր լավ նպատակների վրա ծախսել ։) եկե’ք դուք շարունակեք չարախոսել, գրել , քննարկել,դավեր նյութել, իսկ մենք շարունակենք պայքարել ձեր իսկ բարեկեցության համար ։ Խոսքը կարևոր է, բայց սովորեք մարդկանց դատել գործերով … դա ավելի արդյունավետ կլինի 😉

Ես հպարտ եմ, որ #ԻմՔայլը դաշինքում եմ, ուրիշ կերպ լինել չէր էլ կարող 😉
Հաջող օր եմ մաղթում բոլորին

Թարս ա, Սանասարյանն էլ վաղուց չի ասում, որ բոլորիս սիրում ա ։)) իր փոխարեն՝ ես կասեմ ( թույլտվություն ունեմ)

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS