Մի փունջ բարձր տրամադրություն․ Հին ու նոր անեկդոտներ

Մի գյումրեցի կին, ավտոբուսից իջնելով, ընկերուհուն համար տոմս է վերցնում.

-Ծաղիկ, տոմս չառնիս:

Ծաղիկը իջնում է հաջորդ կանգառում, նրա ետևից` մի խումբ անտոմս ուղևորներ:

Գյումրեցի վարորդը զայրանում է.

-Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջան:

* * *

Վանեցու կինը հիվանդանում է: Երկար ժամանակ մտածում են` իրանք կբուժեն, էլ բժշկի վրա փող չծախսեն:

Բայց, տեսնելով, որ կնոջ վիճակը գնալով վատանում է, ամուսինը որոշում է գնա բժիշկ կանչի ու տնից դուրս գալիս ասում է.

– Կնի՜կ, որ զգաս մեռնում ես, լամպը կհանգցնես:

* * *

Կինը ամուսնուն կանչում է ննջարան.

— Սիրելիս, վերնազգեստս հանիր:

— Շատ լավ…

— Կրծկալս էլ հանիր:

— Շատ լավ…

— Վարտիքս էլ հանիր:

— Շատ լավ…

— Դե, մեկ էլ չտեսնեմ` իմ հագուստները հագնես…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS