Մի քանի օր առաջ բջջայինիս անծանոթ համարից զանգ ստացա․ Ամուսնուս սիրուհին էր․ Ես ինձ կորցրեցի, իսկ ամուսինս այնպես էր հանգիստ նստել, կարծես ոչինչ չի էլ եղել

Մի քանի օր առաջ բջջայինիս անծանոթ համարից զանգ ստացա:Պատասխանեցի, սակայն զրուսակիցս առանց ողջունելու ասաց, որ արդեն 2 տարի հանդիպում է ամուսնուս հետ, նա դեռ էլի ինչ-որ բան ասաց, բայց ես այլևս ոչինչ չէի լսում: Ա-մուսինս նստած էր կողքիս, և, հավանաբար, հաս կանալով՝ թե ինչ է կատար վում, հանգիստ նայում էր ինձ:

Ես կարծես օդում լինեի, իսկ ամուսինս ասում էր, որ իզուր եմ տխրում, քանի որ ինքը չի պատրաստվում լքել ե-րեխաներին և հեռանալ ընտանիքից: Իսկ ինձ համար կար միայն մի տարբերակ. ամուսնալուծություն:11 տարի ամուսնացած էինք, ունենք 2 երեխա, մեր ընտա նիքը ես եմ պահում: Ամո ւսինս նկարիչ է, և նրա մոտ ստեղծա-գործական կրիզիս է, որը հաճախակի է լինում և կարող է տևել մի քանի ամիս:

Ստացվում է, որ ես նրան պահել եմ, իսկ ինքը իմ աշխատելու ընթացքում այլ կնոջ հետ է զվարճացել:Ամուսինս ասաց, որ ես սառն եմ դարձել և հեռվացել եմ: Բայց ինչպես չսառեմ, եթե առա վոտից մինչև կեսօր աշխատում եմ, հետո երեխաներին եմ բերում դպրոցից, մաքրություն եմ անում տանը, լվացք և արդուկ, երեխա ների հետ դաս եմ անում, մի խոսքով, ամեն ինչ ինձ վրա է…

Ես առաջին անգամ մտածեցի, թե ով է ամուսինս մեր տան մեջ և ինչ դեր է նա կատարում: Նա ոչ լավ հայր է, ոչ լավ ամուսին, նույնիսկ լավ զրուցակից չէ, պար զապես ես արդեն սովորել եմ նրան:Իսկ հետո էլ մտածեցի, թող այդ կինը տանի այս «գանձին»: Այդ պահին արցունքներս գլորվեցին աչքերիցս,մի կողմից,շատ դժվար է բաժան-վել մի մարդուց, ում հետ մի ամբողջ կյանք ես ապրել, բայց հետո էլ հասկանում եմ, որ այդ մարդը շարունակելու է փչացնել կյանքս, իսկ ես էլ չեմ հանդուրժի այլ կնոջ ներկայություն:

Խնդրում եմ, ինձ խիստ չդատեք, պարզապես ինձ անհրաժեշտ էր կիսվել: Գուցե կան այնպիսի կանայք, ովքեր հայտնվել են նմանատիպ պատմության մեջ: Եթե այո, օգնեք մի խորհրդով, ինչպե՞ս եք շարունակել ապրել, ի՞նչ եք արել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS