Մի քանի օր առաջ մետրոյում պատահական լսեցի 2 անծանոթ աղջիկների զրույցը. Արցունքոտ աչքերով հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի…

Մի քանի օր առաջ մետրոյում պատահական լսեցի 2 անծանոթ աղջիկների զրույցը. Արցունքոտ աչքերով հենց հաջորդ կանգառում
դուրս վազեցի…Ես արդեն 34 տարեան եմ, ամուսնացած եմ հիանալի անձնավորության հետ: Նա ինձ շատ է սիրում, ես նրան նույն-
պես:

Բայց մենք ունենք մի մեծ խնդիր. արդեն 10 տարի երազում ենք երեխա ունենալու մասին,սակայն ես չեմ կարողանում հղիանալ: Ար-
դեն հարյուրավոր բժիշկների մոտ ենք եղել, բոլորն էլ միաձայն պնդում են, որ մենք լիովին առողջ ենք, խորհուրդներ են տվել, բայց,
ցավոք, ամեն ինչ ապարդյուն է:

Պիտի խոստովանեմ,որ այս տարիների ընթացքում փորձել ենք բոլոր միջոցները,նույնիսկ ընկերուհուս խորհուրդով գնացել եմ բախ-
տագուշակների մոտ, խոտաբույսերով բուժում եմ ստացել: Բայց երկար սպասված հղիությունն այդպես էլ չի ուրախացրել մեզ: Վեր-
ջերս մետրոյի վագոնում պատահաբար լսեցի 2 ուսանողուհիների խոսակցություն:

Սարսափելի էր, բայց նրանք խոսում էին աբորտի մասին,իսկ ավելի կոնկրետ՝ իրենց կողմից արած աբորտի մասին:Այսինքն երկուսն
էլ արդեն հասցրել էին անել դա, և ուրախ էին, որ ժամանակին էին հայտնաբերել հղիությունը և դիմել բժիշկի…Մինչ նրանք խոսում
էին, ինձ մի կերպ էի զսպում, որ չպտտվեմ նրանց կողմ և կյանքի դասեր տամ…

Արցունքները գնացին աչքերիցս…Հենց վագոնի դուռը բացվեց, դուրս վազեցի,նստեցի և սկսեցի արտասվել…Շնորհակալ եմ ամուս-
նուս և մորս, միայն նրանց շնորհիվ է, որ թեևաթափ չեմ լինում, շարունակում եմ հույսով ապրել, որ մի օր ես էլ երջանիկ կլինեմ:

Հիմա ես ամեն գիշեր ժպիտով եմ պառկում քնելու, փորձում եմ չհուսահատվել:Իսկ այն աղջիկներին խղճում եմ, որ նրանք չեն հաս-
կացել, թե որն է իրական երջանկությունը: Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել իմ իրավիճակում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS