Մի օր տերը ծառայից պահանջում է բերել աշխարհի ամենալավ ու ամենավատ բաները. Ահա, թե ինչ բերեց իմաստուն ծառան․․․Իմաստուն առակ, որը պիտի իմանան բոլորը

Մի օր տերը ծառաից պահանջում է բերել աշխարհի ամենալավ ու ամենավատ բաները.Ահա, թե ինչ բերեց իմաստուն ծառան․Իմաս-
տուն առակ, որը պիտի իմանան բոլորը։Աշխարհում լավ կամ վատ բաներ շատ կան,բայց դրանք կամ լինում են լավը կամ վատը, իսկ
լեզուն աշխարհի թե ամենալավ և թե ամենավատ բանն է։

Քսանթոսը, որ Հին Հունաստանի անվանի իմաստասերներից էր, մի օր ճաշկերույթ է կազմակերպում։ Նա ցանկանում էր լավ պատ-
վել և շոխ հյուրասիրություն կազմակերպել և իր ստրուկ Եզոպոսին հրամայում է շուկայից բերել ամենալավ բանը։Ճաշի ժամանակ
յուրաքանչյուրի առջև դրվում է մի աման լեզու: Քսանթոսը զարմացած հարցնում է Եզոպվոսին, թե ա՞յս էր աշխարհի ամենալավ բա-
նը: Ստրուկը պատասխանում է.

— Սա է աշխարհի ամենալավ բանը, դրանից ավելի լավ բան չկա: Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզ-
վով են կառուցվում քաղաքներ և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:

Մել այլ անգամ Քսանթոսը Եզոպոսից պահանջում է, որ շուկա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը: Ստրուկը դարձյալ լեզու է
բերում: Քսանթոսը տարակուսած նայում է և բարկանում է ստրուկի վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է.

— Մի զայրանար. տեր իմ լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա: Դրանով կործանվում են քաղաքներ. Ասվում են ստերն ու հայհոյան-
քները: Լեզուն աշխարհի ամենալավ և թե ամենավատ բանն է. նայած թե ինչպիսի բերանում է գտնվում և ո՞վ է նրա տերը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS