Մուրացկանը գումար էր խնդրում․ կինը պատրաստվում էր ուղղակի անցնել նրա կողքով, բայց երբ տեսավ, թե ինչ է գրված տախտակին, կտրուկ արգելակեց

Վիլմա անունով կինը գնում էր տուն, երբ ճամփեզրին տեսավ մի տղամարդու՝ կեղտոտ, հնամաշ հագուստով։ Նա բռնած էր մի կտոր ստվարաթուղթ, որի վրա ինչ-որ բան էր գրված։ Կինը կարծեց, թե տղամարդը գումար է մուրում։Կինը կանգ առավ կարմիր լույսի տակ, և արգելակելով՝ մեր հերոսուհին կարողացավ կարդալ, թե ինչ է գրված․

—Շունս կենդանիների կացարանում է։ Օգնեք։

Վիլման կանգնեցրեց մեքենան, միացրեց վթարային ազդանշանը և դուրս եկավ։ Մոտենալով տղամարդուն՝ հարցրեց, թե ինչ է եղել։ Պատրիկը՝ մուրացկանը, պատմեց, որ դրանից առաջ նրան բռնել էին ոստիկանները։ Իսկ ոստիկանական բաժնում 2 օր անցկացնելուց հետո ինքը դուրս է եկել և իմացել, որ շանը տարել են անտուն կենդանիների կացարան։

Որպեսզի վերցնի շանը, Պատրիկը պիտի վճարի 120 դոլար։ Վիլմայի մոտ այդքան կանխիկ գումար չկար,բացի այդ նա վստահ չէր, արդյոք արելի է անծանոթ տղամարդուն վստահել թե ոչ։ Դրա համար էլ կինն ուղղակի ներողություն խնդրեց և գնաց տուն։

Սակայն հետո որոշեց իմանալ, արդյոք մուրացկանն իրեն ստել թե ճիշտն է ասել, և զանգահարեց կենդանիների կացարան։Այնտեղ հաստատեցին մուրացկանի ասածները, բացի այդ հայտնեցին, որ շունը ի սկզբանե խնամված ու կուշտ էր։

Օրենքը օրենք է․ շան տերերը, ում կենդանին հայտնվել է փողոցում, պիտի վճարի, որ կարողանա վերցնել նրան։ Այդ գումարը շանը կերակրելու ու անալիզների ծախսերը մարելու համար է։ Իսկ եթե նշված ժամկետում շան հետևից ոչ մեկ չգա, նրան ուղղակի քքնեցնեն․․․

Վիլման նույն պահին դուրս եկավ տնից ու գնաց այն վայրը, որտեղ հանդիպել էր Պատրիկին։ Նրանք միասին գնացին կացարան ու կինը վճարեց անհրաժեշտ գումարը։Վիլման չկարողացավ զսպել հուզմունքը, երբ Ֆրեդ անունով շունը թռավ իր տիրոջ գիրկը։

Վիլման ինքն էլ շատ է սիրում կենդանիներին, և անչափ երջանիկ էր, որ կարողացավ օգնել Պատրիկին, ով այդքան հոգատար էր իր չորսոտանի ընկերոջ հանդեպ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS