Նախազգուշացում Ալիևին և Էրդո ղանին. Բաքուն և Անկա րան կրակի հետ են խաղում

Վերջին մեկ շաբաթ վա ընթացքում թուրք-ադրբեջա նական տանդեմը հայտնվել է միջազգային հանրության լր-ջագույն պրեսինգի տակ: Տարբեր կազմակերպություններ և երկրներ սկսել են պատժամիջոցներ կիրառել բա-ցահայտ ահաբեկչությամբ զբաղվող Էրդողանի և Ալիևի ղեկավարած պետությունների դեմ:

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնո րոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կուսակցական մի քանի առաջնորդներ ավելի քան 60 գործըն-կերների հետ պետքարտուղար Պոնպեոյին կոչ են արել վճռական գործողությունների դիմել դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հորդորելով դադարեցնել ռազմական և անվտանգության աջակցության դեմ, քանի որ նախագահ Ալիևն ու Էրդողանը գրոհում են քաղա-քացիական բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։

«Եթե Թուրքիան չի ցանկանում հետ քաշվել կոնֆլիկտին ակտիվ ներգրավվածությունից, ապա Պետդեպը պետք է անհապաղ կասեցնի Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,- նշել են սենատորները։

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավական թուլացած է կորոնավիրուսային համավարակով պայմանա-վորված եւ ունի լուրջ արտարժութային պրոբլեմներ, որոնք սկսած 2018 թվականից են հետապնդում Էրդողանի ռեժիմին։ Այժմ, կարծես թե, իրավիճակը ավելի է սրվելու Թուրքիայում, քանի որ արաբական պետությունները, ի դեմս Արաբական պետությունների լիգայի, պատրաստում են տնտեսական սանկցիաներ ընդդեմ Անկարայի։

Այս մասին գրում է Al Monitor-ի մեկնաբան Մուստաֆա Սոմնեզը։ «Եգիպտոսը ընդդեմ Թուրքիայի՝ արաբական միասնական քաղաքական գծի առաջամարտիկն է, ինչը ցույց տվեց նաեւ ԱՊԼ վերջին նիստը, որը տեղի ունե-ցավ սեպտեմբերի իննին։ Իհարկե, դեռ հարց է, թե որքանով արդյունավետ կկարողանան արաբական պետութ-յունները քայլեր ձեռնարկել ընդդեմ Անկարայի, սակայն թուրքական տնտեսությունը հիմա չափազանց խոցելի է, որպեսզի անտեսի կամ դիմակայի լայնածավալ սանկցիաներին»։

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղոր-դումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որոշումը կայացրել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, ով խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարության մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում:

Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առ-նելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»:

Ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Plough-shares-ը, հաղորդել էր, թե Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերությունը: Ընդ որում, ռազմական փորձագետներն այս եզրակացությունն արել էին` ուսում-նասիրելով ադրբեջանական զինուժի տարածած պաշտոնական տեսանյութերը:

Ամերիկյան «Viasat» ընկերությունը վստահեցրել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։ Ընկերության գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին այդ մասին հայտնեց ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։ Նրա խոս-քով` իրենք զրուցել են «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանի հետ, և նա է տեղեկացրել այդ մա-սին։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS