Նայում եմ սկեսուրիս ու զարմանում եմ նրա վրա․․․Կինը, մայրը ինչպե՞ս կարող է այդպես ապրել

Նայում եմ սկեսուրիս ու զարմանում եմ նրա վրա․․․Կինը, մայրը ինչպե՞ս կարող է այդպես ապրել։Ես չեմ հասկանում այն կանանց,
ովքեր արդեն թոռներ ունեն, բայց փորձում են երիտասարդ թվալ։ Բարձրակրունկներ, մատնահարդարում, վառ գույների մազեր․․․
Սա նորմալ չէ ըստ իս։

Կինը պիտի լինի խնամված, բայց ոչ վուլգար։ Նման կնոջ օրինակ է ծառայում սկեսուրս․ նա արդեն 52 տարեկան է, բայց իրեն թվում
է, թե ինձանից ջահել է։ Ու նրան առհասարակ չեն հետաքրքրում ոչ որդին, ոչ թոռը։Սկեսուրս ապրում է իր աշխարհում։ Նա գեղեց-
կության սրահում ադմինիստրատոր է աշխատում, դրա համար էլ լիցք արած թարթիչներն ու մազերը, մեծացրած շուրթերը նրա ան-
բաժան մասնիկն են դարձել։ Երբ ես նրան տեսա առաջին անգամ, քիչ էր մնում ուշագնաց լինեի։

Նրանից ի՞նչ սկեսուր։Մենք միասին ենք ապրում, եթե կարելի է այդպես ասել, քանի որ սկեսուրս գրեթե չի լինում տանը։ Առավոտյան
վաղ արթնանում է, վառ շպարվում, գնում աշխատանքի, երեկոյան կոլեգաների հետ զբոսնում է, սրճարաններ գնում, վերադառնում
է շատ ուշ ժամի։

Երբեմն մնում է տանը, բայց երբ խնդրում եմ գոնե 1 ժամ մնալ թոռան հետ, մերժում է՝ պատճառաբանելով, որ հոգնած է։Սկեսուրս
ասում է, որ մարդ պիտի ինքն իր համար ապրի․ բայց ինչպե՞ս է դա հնարավոր, եթե դու ունես որդի ու թոռ։ Նորմալ տատիկները
աշխատանքից հետո զբաղվում են թոռան հետ, նրա համար մի համեղ բան պատրաստում, տանում զբոսնելու, տան գործեր են ա-
նում, իսկ նա․․․

Օրինակ իմ մայրիկը 55 տարեկան է, բայց սկեսուրս անգամ չի համեմատվի մորս հետ։ Նա եղբորս ու նրա կնոջ հենարանն է․ լավա-
գույն տատիկն է, տան տնտեսուհին, ամեն ինչ անում է հարսի հետ հավասար։Երբեք չեմ հասկանա սկեսուրիս․ ինչու՞ է նա երեխա
ունեցել, եթե նրան պիտի ուշադրություն չդարձնի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS