Նա հանդերձարանում խոսում էր հեռախոսով և գլուխ էր գովում, որ չափազանց հարուստ է․․․ բոլորը շշմած նայում էին նրան, մինչև որ չիմացան պատճառը

Մարզասրահի հանդերձարանում տղամարդիկ էին փոխվում։ Հանկարծ նստարանին դրված հեռախոսին զանգ եկավ։ Տղամարդկանցից մեկը պատասխանեց զանգին ու միացրեց բարձրախոսը։Մնացած բոլորը լռեցին ու սկսեցին լսել․

-Ողջույն։

-Ողջույն, սիրելիս, ես եմ։ Մարզասրահու՞մ ես, — հարցրեց հաճելի կանացի ձայնը։

-Այո։

-Ես հիմա շրջում եմ խանութներում և գեղեցիկ կաշվե բաճկոն տեսա։ Այն 2000$ արժի, կարո՞ղ եմ գնել։

-Իհարկե, եթե քեզ դուր է գալիս։

-Մի բան էլ կա։ Lexus-ի սրահում նոր մոդել եմ տեսել։ Այն ինձ շատ է դուր գալիս։

-Ինչքա՞ն արժի։

-Մոտ 90 000$։

-Լավ, թողնում եմ, գնիր։

-Հիանալի է, սիրելիս։ Մի բան էլ կա․ էն տունը, որ անցյալ տարի էինք ուզում գնել, գինը իջեցրել են, հիմա 1,25մլն դոլարով են վաճառում։

-Փորձիր գինը իջեցնել մինչև 1 000 000։ Պիտի որ համաձայնվեն,-անհոգ ձայնով ասաց տղամարդը։

-Լավ, կյանքս, դու լավագույնն ես։ Սիրում եմ քեզ։

-Ես էլ քեզ եմ սիրում։

Հանդերձարանում բոլորը ապշած նրան էին նայում, նրանց բերանները զարմանքից բաց էին մնացել։

Հերոսն էլ պտտվեց ու հարցրեց․

—Տղաներ, չգիտե՞ք, սա ու՞մ հեռախոսն էր։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS