Նա վազում էր ու ամբողջ ճանապարհին շշնջում նորածին որդուն. Քեզ չեմ տա ոչմեկին

Սառը աշնանային առավոտ էր, անձրև էր գալիս: Երիտասարդ աղջիկը՝ նորածին երեխային գրկած, վազում  էր դեպի անտառը…Կրծքին էր սեղմում երեխային՝ երբեմն ետ նայելով…

-Ես քեզ սիրում եմ:

-Ես քեզ նույնպես, մենք միշտ միասին կլինենք:

Ալինան և Արմենը՝ միմյանց ձեռքից բռնած, զբոսնում էին հարազատ գյուղի փողոցներով: Երազում էին ավարտել դպրոցը, համալսարանը, ամուսնանալ և միշտ երջանիկ լինել միասին:

Շուտով նրանք անսպասելի փաստի առաջ կանգնեցին. Ալինան երեխայի էր սպասում: Երբ Արմենն իմացավ այդ մասին, շատ կոպիտ ասաց.

-Կարող է գժվել ե՞ս, ես դեռ մասնագիտություն չունեմ, աշխատանք չունեմ, ինչպե՞ս ենք ապրելու, գնա աբորտ արա, այդ երեխան մեզ պետք չէ: Ալինան վազում էր տուն, իսկ գխից դուրս չէին գալիս սիրելիի խոսքերը:

Աղջիկը երկար ժամանակ թաքցնում էր մորից, որ երեխա է ունենալու, սակայն մի քանի ամիս անց դա անհնար դարձավ: Շոկի ենթարկված ծնողները խոստացան դստերը, որ ամեն ինչ լավ կլինի:

Ծննդատուն…Ալինան խնդրում է, որ բերեն նորածին որդուն, շատ է ուզում նրան տեսնել, սակայն անընդհատ հետաձգում են: Իսկ երեկոյան Ալինան ինքն է որոշում գնալ և գտնել երեխային, բայց բուժքույրների սենյակի կողքով անցնելու պահին լսում է նրանց խոսակցությունը.

-Վաղն առավոտյան ամեն ինչ կավարտվի: Ալինայի մայրը կգա երեխայի հետևից և կտանի նրան մանկատուն: Իսկ Ալինային պիտի ասենք, իբր երեխան մահացել է:

Ալինան մոլորության մեջ էր: Դեռ լույսը չբացված՝ նա թաքուն վերցրեց երեխային, նրան ծածկոցի մեջ փաթաթեց և դուրս եկավ պալատի պատուհանից, բարեբախտաբար առաջին հարկում էր պառկած:

Անտառի մյուս կողմում ապրում էր Ալինայի տատիկը: Նա որոշեց գնալ այնտեղ: Ամբողջ ճանապարհին աղջիկը վազում էր և շշնջում որդուն.<<Քեզ ոչ ոքի չեմ տա, փոքրիկս>>…

Տատիկն ամեն ինչ իմացավ, իրեն սեղմեց թոռնուհուն և նորածին որդուն.

-Մի արտասվիր, ես ձեզ շատ եմ սիրում, կմնաք ինձ մոտ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS