Նիկոլը վարչապե՞տ է, թե՞ բանտի բանալիների պահակ

Սասնա ծռերին դեռ մի կերպ կարելի է հասկանալ, որ անհապաղ պահանջում են ազատ արձակել։ Էդ մարդիկ վստահ են, որ իրենք ինչ արել են, ճիշտ են արել, որովհետեւ հանուն Հայաստանի են արել։

Բայց չեմ դադարում ԱՊՇԵԼ էն մարդկանց վրա, որոնք պահանջում են նոր կառավարությունից օրինապահ երկիր կառուցել, զուգահեռաբար՝ տուշ են տալիս Ծռերի յուրաքանչյուր պահանջին։
Դուք ո՞նց եք պատկերացնում օրինապահությունն ու անհապաղ Ծռերին ազատ արձակելը։
Էդ մարդկանց դատավարությու՛նը նույնիսկ չի ավարտվել։ Նիկոլը վարչապե՞տ է, թե՞ բանտի բանալիների պահակ։

Ինչի՞ եք ուզում էդ տղայի լեզուն կարճացնել։ Էդքան ուզում եք կարգին պետություն ունենալ, հենց էդ նույն հանուն Հայաստանի համբերեք, էլի՛։ Ոնց որ թե դուք պատրաստ էիք, չէ՞, տարիներով նստել։ Հիմա ի՞նչ պատահեց, ինչի՞ էդպես անհամբեր դարձաք։
Հ.Գ. Ավել-պակաս մեկնաբանություններ չգրեք։ Ես հայրենասեր չեմ, ազգի դավաճան եմ։ Ձեր տեղը գրեցի։

Լիզա Ճաղարյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS