Նիկոլ Փաշինյանը ոստիկանության նոր պետ է նշանակել. ուղիղ 15 րոպե առաջ (տեսանյութ)

Գնդապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց ՀՀ Ոստիկանապետ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը գրել էր, Իր ֆեյսբուքյան էջում «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»:

Այս նշանակման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուղիղ եթերում, որից հետո հեևեցին նախագահի հրամանագրերը։

Տեսանյութը ստորև՝

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS