Շատ դեպքեր եմ տեսել, բայց այդ պապիկին մինչև հիմա հիշում եմ. քաղցած պապիկն ու կուշտ ընտանիքը…

Այդ հերթափոխը մի քանի ժամ առաջ էր սկսվել, բայց հանգիստ էր անցնում: Նույնիսկ հասցրել էինք ընդմիջել և սուրճ խմել: Վերջում էլ մտքովս անցավ, որ մինչև հերթափոխի ավարտը գուցե էլ չկարողանամ նստել և մի քա-նի կոնֆետ գցեցի գրպանս:Հենց դուրս եկանք հանգստի սենյակից, լսեցինք դիսպետչերի ձայնը.

—Հինգերորդ բրիգադ, կանչ ունենք: Տարեց մարդը իրեն վատ է զգում, էլ ուրիշ ոչինչ չեն կարողանում բացատրել:

Մենք վերցնում ենք մեր նախապատրաստած ճամպրուկները և վազում դուրս:Ընտանիքն ապրում էր երկու հարկանի տանը՝ գեղեցիկ պարսպապատված: Բակում մեծ շուն էր հաչում, որը, բարեբախտաբար, կապած էր: Մեզ մի տաղամարդ դիմավորեց և տարավ ներս: Տունը կարծես լաբիրինթոս լիներ, այնքան մեծ էր և խառը սենյակներով:

Ես նկատեցի, ինչպես տանտերը դժգոհ հայացք գցեց մեզ վրա, երբ մենք ներս մտանք առանց կոշիկներներս հանելու:Մտանք հիվանդի սենյակ. մեր առաջ սրտաճմլիկ տեսարան բացվեց. հատակին՝ մահճակալի մոտ, ընկած էր պապիկը, նա ձեռքերով հենվել էր հատակին և ուզում էր վեր կենալ, բայց դա իր մոտ չէր ստացվում: Մահճակալի վրա տեղաշորը տակնուվրա էր արված, սենյակում ամեն ինչ թափթփված էր, օդը շատ ծանր էր:

Պապիկին պառկեցրինք անկողնու մեջ, պատուհանը բացեցինք: Սկսեցինք հարցուփորձ անել: Այդ ընթացքում սենյակ եկան բոլոր տանեցիները. մեզ դիմավորած տղամարդը, նրա կինը և երկու դեռահաս: Նրանք միմյանց հերթ չտալով սկսեցին պատմել, որ «պապիկը ուզում էր գնալ պետքարան և ընկավ, բայց չգիտեն դրա պատ-ճառը»:

Ստուգեցինք սիրտը, նորմալ աշխատում է: Չափում ենք ճնշումը, իսկ այն 70/60 է, սարսափելի ցածր: Իմ կոլեգան, ով ունի 30 տարվա աշխատանքային փորձ, հարցրեց.

—Պապիկ ջան, ե՞րբ և ի՞նչ ես վերջին անգամ կերել:

—Դե…թեյ է խմել…-կլոր որովայն քորելով՝ պատասխանեց տան տղամարդը և պտտվեց կնոջ կողմը:

—Մենք նրան կերակրում ենք, նա ինքնուրույն չի ուտում, այս ի՞նչ հարցեր եք տալիս: Մենք բարեկարգ ընտանիք ենք,— կնոջ ձայնի մեջ ակնհայտ դժգհություն կար:

ՈՒշագնացության պատճառը պարզ էր. տարեց մարդուն պատշաճ կերպով չեն կերակրել: Եվ ըստ երևույթի, ոչ էլ խնամել են նրան:Պապիկին հոսպիտալացնելու որոշում կայացրեցինք:Չգիտեմ, նա քանի կիլոգրամ էր կշռում, բայց խեղճին հեշտությամբ գրկեցինք, որ հասցնենք մինչ շտապ օգունթյան մեքենան:

Արդեն ճանապարհին, երբ ֆելդշերը գլյուկոզայով կաթիլային էր միացնում, ես նայեցի պապիկի դեմքին. այն ար-տահայտում էր հուսալքվածություն և տխրություն: Ես բռնեցի նրա ձեռքը և հիշեցի կոնֆետների մասին, որ դրել էի գրպանս: Տվեցի նրան, կերավ և կամաց ձայնով ասաց.

—Շնորհակալ եմ, աղջիկս…

Այդ օրը հերթափոխից տուն վերադարձա շատ վատ վիճակում, հոգիս այնքան ծանրացած էր: Աչքերս չէին չո-րանում արցունքներից… Անհնար է մոռանալ ծռված, ծերացած պապիկին և նրա կուշտ, գոհ հայացքով և բա-րեկարգ ընտանիքին…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS