Շատ մեծ չեմ, ընդամենը 47 տարեկան, բայց զգացողություն ունեմ, կարծես 74 լինեմ․․․Ցանկանում եմ անցնել թոշակի

Շատ մեծ չեմ, ընդամենը 47 տարեկան, բայց զգացողո ւթյուն ունեմ, կարծես 74 լինեմ․․․Ցանկա նում եմ անցնել թոշակի։ Համացան-ցում հաճախ եմ կարդում այն մասին, որ կանայք՝ հասնելով 43-45 տարեկանի, սկսում են նոր գիտելիքներ ստանալ, մազրվել, հետա-քրքիր զբաղմունք գտնել, բիզնես կառուցել: Բայց ես երևի ապրում եմ զուգահեռ տիեզերքում…

Ընդ որում այն մյուս խմբի կանայք ունեն միջոց ներ, ուժ ու էներգիա, իսկ ես՝ ոչ մի բան…Հնա րավոր է, խնդիրն այն է, որ 39 տարե-կանում եմ ունեցել առաջնեկիս, իսկ երկրորդիս՝ 39: Հիմա եր կու տղա ներս էլ դպրո ցական են, ու երբ ես նոր եմ արթնանում, երա-զում եմ, թե երբ է նորից մթնելու, որ պառ կեմ քնելու:

Ես ահավոր հոգնում եմ և հոգեպես, և ֆիզիկապես:Սովո րական օրս այսպես է անցնում: Արթնանում եմ վաղ առա վոտյան, երեխա-ներիս պատրաստում ու տանում եմ դպրոց, շտապում եմ գործի: Ես վաճառքի բաժնի մենեջեր եմ, իմ պարտականությունների մեջ է մտնում պայմանագրեր կազմել, հաշվետվություններ ներկայացնել, կոմեր ցիոն առաջարկներ անել, հաճախորդների բազա կազմել:

Եթե որևէ խնդիր է լինում, տնօրենս կարող է զանգել ամեն պահի ու խլել իմ անձնական ժամանակը:Աշխատանքից հետո պիտի լի-նեմ նաև մայրիկ ու տնային տնտեսուհի. երեխաներիս հետ խաղամ, կերակրեմ, օգնեմ դասեր անել: Ինձ վրա թափվում է գործերի տարափ, ու ես չեմ իմանում, թե ինչից սկսեմ:Տարեկան 3 շաբաթից ավել արձակուրդ չեմ կարողանում վերցնել, իսկ այդ ժամանակը տրամադրում եմ տան կապիտակ մաքրությանը:

Էլ չեմ ասում, թե որքան գործ եմ անում արձակուրդից անմիջապես առաջ և հետո:Քնե լուց առաջ ուղեղս վերածվում է հաշվիչի. ան-դադար մտածում եմ, թե ինչպես բաշխենք միջոցները, որ բավականացնի կոմունալների, երեխաների խմբակների, հագուստի, մթեր-քի…Ամուսինս ինձանից շատ է աշխատում, նա շատ լավն է, հոգատար է, բայց միևնույնն է, ես ավելի շատ եմ հոգնում, քան թե նա:

Չեմ պատկերացնում, որտեղից են մարդիկ ճանապարհորդո ւթյունների, շոփինգի ու լավ ժամանցի գումար վերցնում:Չեմ կարողա-նում անգամ սեփական տար րական խնամքով զբաղվել: Ունեմ նաև տարեց ծնողներ, ովքեր նո ւյնպես ունեն իմ ուշադրության կա-րիքը:

Ես 47 տարեկան եմ, ու երազում եմ թոշակի անցնելու մասին…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS