Շերիֆը բացում է փակագծերը. Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի.

ԲՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը հանրությանն ավելի հայտնի է Շերիֆ մականունով:

Նա 2000-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր: Վերջերս ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկատվություն, որ վերաբացված մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել նաև Գրիգոր Գրիգորյանը: «Մի փոքրիկ թյուրիմացություն կա, ես հարցաքննվել եմ 2008 թվականին` երկու անգամ:

Այս օրերին ես հարցաքննության չեմ հրավիրվել»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց Գրիգորյանը հավելելով, որ ինքը իր կողմից հնարավորինս կաջակցի, որ մարտի 1-ի ողբերգությունը բացահայտվի և մեղավորները պատժվեն:

«Ես ի սկզբանե տրամադրել եմ այն ինֆորմացիան, ինչին տիրապետել եմ և կրկին պատրաստ եմ օժանդակելու իրավապահ մարմիններին»,-փաստեց գեներալ-լեյտենանտը: Նշենք, որ Շերիֆը` Գրիգոր Գրիգորյանը ժամանակին պատգամավորական մանդատից հրաժարվել է առողջության խնդիրներ ունենալու պատճառով: Լուսին Ղազարյան

Նյութի աղբյուրը՝

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS