Շուտով Հայաստանում հավաքելու են սուպեր բեռնատարներ

АА Trucks հայկական գործարանը շարունակում է բանակցությունները Ռուսաստան և արաբական երկրներ մեքենաներ արտահանելու համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց ձեռնարկության տնօրեն Արմեն Գագիկյանը։

Հայկական ընկերությունը հիմնել է ամերիկյան AA Cater Truck–ը, որն արտադրում է հատուկ նշանակության ֆուրգոններ` շարժական խոհանոցներ, լաբորատորիաներ, արագ սննդի կետեր և այլն։

Վահե Կարապետյանը հայկական գործարանը հիմնել է անվանակցի` իր ընկեր Վահե Կարապետյանի հետ, որը հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազգականն է։

Գործարանի հավաքման արտադրամասերում արդեն թողարկվել են տասնյակ մեքենաներ։ Առայժմ գրեթե բոլոր բաղադրիչները ներմուծվում են։ Բայց թափքի համար ալյումինե դետալների մի մասն արդեն պատրաստում են տեղում։

«Առաջիկա տարիների համար կներկրենք նոր հաստոցներ։ Ցանկանում ենք այստեղ հնարավորինս շատ բաղադրիչներ արտադրել», – նշեց Գագիկյանը։ Ընկերությունը փորձում է տեղական տեխնիկա գտնել նաև մեքենաների «միջուկի» համար, օրինակ` կաթոցիկներ, ռեանիմոբիլների համար խրոմատոգրաֆներ։

Տարածաշրջանում կա՞ն արդյոք նման գործարաններ։ Բեռնատարներ, իհարկե, թողարկում են թե՛ Թուրքիայում, թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում։ «Բայց հատուկ մեքենաներն այնտեղ պատրաստում են սովորական բեռնատարներից։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ ի սկզբանե պատրաստված է հատուկ տեխնիկայի համար։ Ե՛վ շասին, և՛ թափքը, և՛ մնացածը», – հավելեց Գագիկյանը։

Այստեղ հավաքում են նույն մոդելները, որոնք արտադրվում են ԱՄՆ–ում։ Այնտեղ անցկացնում են անհրաժեշտ քրաշ–թեստեր։ Դրանց արդյունքներով այստեղ գալիս են հավաքման ստույգ ձեռնարկներ, ուստի անվտանգության կրկնակի թեստերն արդեն պետք չեն։

Ընկերությունն աշխատում է ազատ տնտեսական գոտում, որը Հայաստանը պահպանել է նաև Եվրամիություն մտնելուց հետո։ Դա շատ օգնում է. գրեթե ոչ մի հարկ չեն վճարում։ Հեշտ է նաև մաքսատուրքերի հարցում։ Սովորական պայմաններում դրանք պետք է միանգամից վճարեին պահեստամասեր ներկրելու դեպքում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS