Ողջ մնшցшծ տղшներն օրեր шռшջ կшրпղшցել են զшնգել Արցшխի 911 հшմшրին. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին։Գրեթե ամեն օր հանդիպում եմ մեր ռազմագերիների և անհայտ կորած զին-վորների ծնողների և հարազատների հետ։Հանդիպումներից մեկի ժամանակ, անհայտ կորած զինվորների ծնող-ներից շատերը պնդեցին, որ կան հաստատող տեղեկություններ, որ իրենց որդիները ողջ են և գտնվում են, մաս-նավորապես, Հադրութի տարածաշրջանի Վանք գյուղի անտառներում։

Անհայտ կորած զինվորներից Դավիթ Ադումյանի մայրը վստահեցնում է, որ մոտավորապես 8 օր առաջ անտառ-ներում պատսպարված մեր զինվորները կարողացել են կապ հաստատել Արցախի 911 համարին եւ և ասել են, որ իրենք անտառում են ու օգնության կարիք ունեն։

Երկու օր է համացանցում պտտվում է տեսանյութ, որից կարելի է ենթադրել, որ մենք իսկապես ունենք անտառ-ներում շրջափակման մեջ գտնվող զինվորներ, ովքեր րոպե առաջ օգնության կարիք ունեն։Այսօր այս հարցը կր-կին հարցը քննարկել եմ անհայտ կորածների ծնողների հետ, որոնցից շատերն այս պահին գտնվում են Ստեփա-նակերտում և փորձում են Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ միասին փրկել ողջ մնա-ցած մեր զինվորներին։

Քիչ առաջ զրուցեցի Արցախի ԱԽ նորանշանակ ղեկավար Վիտալի Բալասանյանի հետ, ով վստահեցրեց, որ խն-դրին տեղյակ է, արդեն օպերատիվ զբաղվում են, հարցը քննարկել է նաև ռուս խաղաղապահ զորքի ղեկավար Ռուստամ Մուրադովի հետ և որոնողական աշխատանքները սկսված են։Խոսեցի նաև Ռուսաստանի հայերի մի-ության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ով Պուտինի աշխատակազմի կողմից նշանակված պատասխանա-տուներից մեկի հետ օպերատիվ կապի մեջ է հայ ռազմագերիների, անհայտ կորածների հարցով և կրկին խնդ-րեցի, որ հնարավորինս արագ ռուսական կողմի միջամտությամբ Արցախում ռուս խաղաղապահները կարողա-նան փրկել մեր այն զինվորներին, որոնց վերաբերյալ կա տեղեկություն, թե մոտավորապես որ հատվածներում են գտնվում շրջափակման մեջ։

Կրկնեմ՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ որոնողական խմբերը արդեն կազմված են և աշխատում են և հույս ու-նենանք, որ մենք կկարողանանք փրկել շրջափակման մեջ գտնվող մեր երեխաներին»։Ամեն րոպեն կարևոր է։
Ամեն ակնթարթը կարևոր է։Հասկանալի պատճառով այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի դիմելը անիմաստ է, որովհետև Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է։

Հ.Գ. Ըստ ծնողների՝ նշյալ տեսանյութը հենց այն հատվածն է, որտեղ, իրենց տեղեկություններով, անտառում շրջափակման մեջ դեռևս գտնվում են իրենց որդիները»։

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS