Ոչ մի բնա կչի չի հրամայ վել մինչև նոյեմ բերի 30-ը լքել Բերձորը, քաղա քի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ․ հայտարարություն

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։ Շրջա-նառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղա-քային նոր ղեկավարներին,իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող,ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։

Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում,որ ԱՀ կառա-վարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։

Նշենք, որ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ահազանգում են, որ Բերձորի բնակիչներին երեք օր ժամանակ է տրվել, որպեսզի լքեն քաղաքը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS