«Ոչ մի խուճապ չկա, այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»․ ռուս զինթղթակիցը գովել է հայ զինվորների կարգապահությունն ու բարոյական ուժի մակարդակը

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Լեռնա-յին Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների գոտում, EADaily-ին տված հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների, հակամարտությանը Թուրքի-այի ներգրավվածության և մարտերին մասնակցող սիրիացի վարձկանների մասին։Հարցին, թե ինչ կարող է պատմել ԼՂ շփման գոտում տեղի ունեցող մարտական գործողությունների մասին, Պեգովը նշել է, որ հայ զին-վորների շրջանում խուճապ չկա։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Տղաների շրջանում ոչ մի խուճապ չկա։ Այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ա-մենօրյա աշխատանքն են կատարում։ Եթե խոսենք արցախցի զինվորականների մասին, ապա նրանց կարգա-պահության և բարոյական ուժի մակարդակն իսկապես կարող է համեմատվել բազմաթիվ այլ ստորաբաժանում-ների հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ այս հակամարտության մեջ հատկանշական է այն փաստը, որ հօգուտ Ադրբեջանի գործում է երրորդ կողմը՝ Թուրքիան և նրա ուղիղ ներգարվվածությունը հղի է երրորդ աշխարհամարտի բռնկման սպառ-նալիքով։«Թուրք քաղաքական գործիչները հրապարակավ խոսում են այդ մասին։ Այնպիսի զգացողություն ու-նեմ, որ մենք իսկապես ականատես ենք լինում երրորդ համաշխարհայինի սկզբին»,- ասել է նա ԼՂ հակամար-տությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։

Սեմյոն Պեգովը նաև անդրադաձրել է ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանում Սիրիայից ժամանած, Թուր-քիայի կողմից աջակցվող վարձկանների և տեղացի բնակիչների միջև բախումներին։«Իհարկե, որոշակի լար-վածություն տեղի բնակչության հետ հարաբերություններում առկա է, քանի որ, ինչպես գիտեք, այս բոլոր սիրի-ացի ջիհադականները դավանում են սունիների իսլամի արմատական տարբերակը (Ադրբեջանում մահմեդա-կանների 85%-ը շիա է)։ Ադրբեջանը կրոնական առումով այնքան էլ արմատական չէ, այնտեղ հիջաբներ չեն կրում, կարող են կոնյակ խմել, երբ ցանկանան։ Բայց այնտեղ են եկել ծայրահեղ հայացքների գրոհայինները, նրանք իրենց կարգուկանոնն են մտցնում այդ գյուղերում, ստիպում են կանանց հիջաբներ կրել, նամազ անել։ Տեղի բնակչության համար դա, իհարկե, խորթ է։ Իմ տվյալներով՝ Ադրբեջանը ստիպված է եղել այնտեղ ուղար-կել հատուկ նշանակության ջոկատ՝ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար»,- ընդգծել է ռուս թղթակիցը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS