Ոչ մի մարդ անհաջողությունից ապահովագրված չէ, կյանքը անկանխատեսելի բան է․․․Մի քանի օր առաջ հայրս մի մուրացկան տղամարդ էր բերել մեր տուն

Ոչ մի մարդ անհաջողությունից ապահովագրված չէ, կյանքը անկանխատեսելի բան է․․․ Մի քանի օր առաջ հայրս մի մուրացկան
տղամարդ էր բերել մեր տուն։Ես, ամուսինս, երեխաս և իմ հայրը ապրում ենք նույն բնակարանում։ Վերջերս հայրս մեր տուն բերեց
մուրացկանի․․․ Ես կարծում էի, թե հայրս խելագարվել է, մոտը զառամախտ է սկսվել։ Փորձում էի նրան խելքի բերել, բայց ապարդյ-
ուն։

Ասում էր, որ եթե տանից հանեմ այդ մարդուն, ինքն էլ նրա հետ միասին կգնա։Վիճեցինք, վիճեցինք,բայց ի վերջո հաշտվեցինք։ Իսկ
մի ամիս անց ամաչեցի խոսքերիս համար։ Պարզվեց, որ Անդրանիկ Աբգարյանը՝ հենց այն մուրացկանը, ինտելիգենտ, կրթված և
բարի մարդ է։Նա ոչ մեկիս չէր խանգարում, համեստ նստում էր մի աթոռին և անդադար կարդում մեր գրքերը։ Մեր թույլտվությամբ
սկսեց դստերս հետ դասերն անել։

Եվ անհավատալի է,բայց մի ամսում երեխայիս գնահատականները նկատելիորեն բարձրացան։Իսկ ևս 2 շաբաթ անց պապիկիս միջ-
նորդությամբ Անդրանիկը քոլեջում աշխատանքի անցավ։ Դասավանդում է պատմություն։Միայն հետո իմացա, որ նրա կինն ու երե-
խաները 5 տարի առաջ ողբերգական ավտովթարի զոհ են դարձել։ Խեղճ մարդը փորձել է ցավից թաքնվել ալկոհոլի և ինքնաքայքայ-
ման տակ։

Այդպես նա դարձել է մուրացկան, սակայն մեր ուշադրությունն ու բարությունը վերադարձրեցին նրա ապրելու ցանկությունը։ Բայց
ամենից շատ հարգում եմ հորս, երազում եմ, որ երեխաներս էլ իր պես մեծահոգի և կամեցող լինեն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS