Ոտքերի ցավերից ազատվելու հրաշալի մեթոդ, որոնց մասին բժիշկները լռում են․․․

Ոտքերի ցավերից ազատվելու հրաշալի մեթոդ, որոնց մասին բժիշկները լռում են․․․

Ավելի հաճախ ոտքի ցավերի բուժումը կարելի է կազմակերպել տանը, սակայն, եթե ցավը հանկարծակի սկսվում և արագ սաստկա-
նում է կամ կայուն է և ուղեկցվում է այլ ախտանիշներով, ապա բժիշկը կարող է ձեզ առաջարկել հիվանդանոցային բուժում և հսկո-
ղություն:

Ինքնօգնություն

Ոտքի ցավերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և կարող է մեղմացվել տնային պայմաններում: Նման դեպքերում դուք կարող
եք՝

1․ խուսափել կանգնած վիճակներից, առավել ևս՝ ծանրություն կրելուց
2․ խուսափել բարձրակրունկ կոշիկներից
3․ ձեր ոտքերին որոշ ժամանակ հանգստություն տալ
4․ ոտքերին բարձր դիրք տալ
5․ ոտքի ցավոտ շրջանին դնել բարակ սավանով փաթաթած սառցեպարկ և պահել շուրջ 20 րոպե (եթե նման միջոցով ցավերը
6․ մեղանում են, ապա կարող եք կրկնել 2-3 ժամը մեկ). սառեցնող մեթոդը խիստ օգտակար է հատկապես վնասվածքներ ստանալիս
օգտագործել սեղմող վիրակապ կամ ճնշող գուլպա
7․ բժշկի խորհրդով խմել սովորական ցավազրկողներ (օրինակ՝ Պարացետամոլ) կամ հակաբորբոքային հաբեր (օրինակ՝ Իբուպրո-
ֆեն):

Եթե ունեք մկանային ձգվածություն, ապա թուլ ացնող մերսումը կարող է օգնել:Հաճախ մկ անային ծակծկոցները և թմրածության
զգացողությունը մեղմանում են ոտքի կամ ոտնաթ աթի մի շարք պտտողական կամ այլ շարժումներից հետո:

Ընդհ անուր առողջության մասին հոգ տանելն իր հեր թին կարող է օգնել ոտքերում առկա ցավերի կամ անհարմա րավետության
զգացման (դիսկոմֆորտ) մեղմացմանը: Օրինակներից են՝ բավարար քունը, բավարար քանակի ջուր ընդունելը, կանոնավոր վար-
ժանքները, ծխախոտից հրաժարվելը և առողջ կշիռ պահպանելը:

Բուժում

Ցանկացած բուժում կախված է առող ջական խնդրի պա տճառից: Այս առումով, ձեր ոտքի ցավ երով կարող են զբաղվել տարբեր
բժիշկներ, օրինակ՝ պոդիատրիստ, անոթաբան, ֆիզիոթերապևտ և այլն:Բուժման հնարավոր տարբերակներից են՝

1․ հանգիստ պայմաններ, անշարժացում կամ վարժանքներ
2․ տաք կամ սառը միջոցներ
3․ ֆիզիոթերապիա
4․ երբեմն՝ հակաբիոտիկներ կամ հակաբորբոքային դեղեր, քսուքներ
5․ հազվադեպ՝ վիրահատություն:

Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեր ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝

1․ ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
2․ ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
3․ դուք խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
4․ դուք ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն:

Եղեք առողջ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS