Որդին ատում էր հորը ԱՅԴ ՆՎԵՐԻ պատճառով․․․ Միայն հոր մшհվшնից հետո ամեն ինչ պարզ դարձավ

Մի երիտասարդ, որ արդեն ավարտում էր քոլեջը, վստահ էր, որ հայրը իրեն մեքենա կնվիրի՝ կարմիր դիպլոմ ստանալու կապակցությամբ։ Այդ պատճառով էլ պատանին մի քանի ամիս շարունակ հիանում էր կարմիր սպորտային մեքենայով, որը տեսնում էր քոլեջ գնալու ճանապարհին, նաև մշտապես ակնարկում էր հորը, որ հանկարծ վերջինս չսխալվի նվերի հարցում։

Տղան անդադար կրկնում էր մտքում․

—Հայրիկ, դե ասա նվերիս մասին, ասս, սպասում եմ․․․ ե՞րբ ես մեքենաս նվիրելու։

Վերջապես մի օր հայրը կանչեց որդուն և սկսեց խոսել։ Ասում էր, թե ինչպես է հպարտանում իր տղայով, որքան է իր բախտը բերել, որ այդքան խելացի ու նպատակասլաց որդի է ունեցել։ Ասում էր, որ վստահ է․ որդուն մեծ ու լուսավոր ապագա է սպասում, իսկ ինքը միշտ կլինի նրա կողքին ու կաջակցի ամեն հարցում։

Իսկ խոսքի վերջում հայրը որդուն տվեց գեղեցիկ փաթեթավորված տուփ։Տղան անհամբերությունից դողացող ձեռքերով պատռեց թուղթը ու բացեց տուփը։ Հիասթափության բարձր հոգոց լսվեց․․․ Երիտասարդը տեսավ Նոր Կտակարան։

—Դու այդքան գումար ունես, բայց ինձ Կտակարա՞ն ես նվիրում,-բարկացած գոռաց որդին, գիրքը շպրտեց հոր վրա ու դուրս վազեց տնից։

Հետագա 20 տարիների ընթացքում որդին կապ չէր հաստատում հոր հետ, նույնիսկ չէր հետաքրքրվում, թե վերջինս ինչպես է ապրում առանց որդու սիրո և հոգատարության։Տարիների ընթացքում պատանին աշխատանք գտավ ուրիշ քաղաքում, ամուսնացավ, երեխաներ ունեցավ, բայց մի օր հասկացավ, որ ինքը սխալ է վարվում։

Հայրը արժանի չէր նման վերաբերմունքի։ Անպայման պետք է այցելել նրան ու խոսել։Երբ որդին եկավ հայրական տուն, որտեղից մի օր բարկացած հեռացել էր՝ առանց հետ նայելու, նրան պատեցին տխրությունն ու զղջումը։ Հիշողությունները վրա հասան․․․ Տունը դատարկ էր, իսկ սեղանին դրված էր երկտող։ Հայրն էր մшհվшնից առաջ գրել նրա համար․

—Որդիս, այս տունը թողնում եմ քեզ։ Իսկ նամակիս կողքին դրված է այն Կտակարանը, որը նվիրել էի քեզ։ Ես այն օր այդպես էլ չհասցրեցի քեզ ասել, բայց խնդրում եմ, թերթիր այն մինչև վերջին էջը ու ամեն ինչ կհասկանաս։

Տղան բացեց գրքի վերջին էջը ու տեսավ գրքին փակցրած՝ մեքենայի բանալին ու գնման կտրոնը, որի վրա նշված էր հենց այն օրը, երբ հայրն իրեն նվիրել էր Կտակարանը․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS