Որդին բակում հավաքում էր մահացած հայրիկի գործիքները և հանկարծ նստարանի տակ հայտնաբերեց ՍԱ

Վերջերս համացանցում տարածվեց մի սրտաճմլիկ պատմություն: Դրանով կիսվել է համացանցի օգտատերերից մեկը՝ պատմելով իր ընկերոջ հետ տեղի ունեցածի մասին:

Նրա հայրը մահացել էր ինսուլտից՝ մի քանի ամիս առաջ: Հաշտվելով կորստի հետ՝ որդին որոշեց մաքրություն անել դատարկված հայրական տանը: Տարբեր աշխատանքներ կատարելու ընթացքում՝  որդին որոշեց տեղափոխել բակում դրված նստարանը, որը հայրն իր ձեռքերով էր պատրաստել: Դրա վրա նա շատ էր սիրում նստել կնոջ հետ գրկախառնված և վայելել լռությունը:

Շուռ տալով նստարանը՝ որդին դրա վրա հոր թողած գրությունը հայտնաբերեց: Այս տողերը խոցեցին տղամարդու սիրտը և ստիպեցին արտասվել:

«Ես քեզ սիրում եմ, ԲԵկկա: Աստված պատասխանեց իմ աղոթքներին, երբ քեզ ուղարկեց ինձ: Ես գիտեմ, որ քեզ հետ անցկացրած օրերը լավագույնն են իմ կյանքում: 

Ես վստահ չեմ, որ դու երբևէ կկարդաս այս տողերը, բայց եթե դա մի օր լինի, իմացիր, որ ես քեզ շատ եմ սիրում: Միակ բանը, որ ուզում եմ այս կյանքում, որ դու քեզ այնքան լավ զգաս, որքան լավ եմ զգում ինձ՝ քո կողքին:

Եթե այդպես լինի, ապա ես կլինեմ ամենաերջանիկ մարդը: Ես քեզ անչափ սիրում եմ, իմ չքնաղ կին:

Քո Մեյսոն»

Շատ կարճ ժամանակահատվածում այս ուղերձը հավաքել է գրեթե 1 000 000 հավանում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS