Որոշեցի ամուսնուս մեկ շաբափով տանը թողնել միայնակ․ Շաբաթ օրվա նրա արած գրառումը ուղղակի ցնցեց ինձ․ Հատված նրա օրագրից․․․

Կիրակի․

Ես միայնակ եմ մնացել։ Մի ամբողջ շաբաթ։ Կինս երեկ գնաց։ Շունս թռավ իմ անկողնու մեջ։ Գրկախառնվեցինք, հետո վեր կացա։ Տրամադրությունս շատ բարձր էր։ Քայլում եմ տանը, հանգիստ, առանց շտապելու։ Հիմա կարող եմ ծխել, որտեղ ցանկանամ։ Մտովի օրակարգ գծեցի։ Հաշվարկեցի, թե որքան ժամանակ կպահանջվի լվացվելու, թրաշվելու, շան հետ զբոսնելու համար։ Այնքան ազատ ժամանակ ունեի։ Չեմ հասկանում, ինչու՞ է կինս գանգատվում, որ ոչ մի բան չի հասցնում։ Երեկոյան որոշեցի, որ կեղտոտ ափսեների ու հագուստի հարցը կլուծեմ վաղը։

Երկուշաբթի

Աշխատանքից ուշ եկա։ Կեղտոտ ափսեները չէին պակասել։ Պետք է վերանայել օրակարգը։ Շանը բացատրեցի, որ տոները հավերժ չեն։ Երեկոյան տապակեցի նախորդ օրվա պելմենին։

Երեքշաբթի

Ազատ օր վերցրեցի․ տան գործերն ավելի շատ ժամանակ են խլում, քան ես կարծում էի։ Մի քիչ երկար քնեցի։ Շունս չդիմացավ ու միջանցքում հոգաց իր կարիքները։ Մաքրեցի, բայց շանս հանդեպ իմ սերը սկսեց նվազել։ Խոհանոցում հայտնաբերեցի, որ կարելի է ուտել անմիաջապես կաթսայից, այլ ոչ թե լցնել ափսեի մեջ։ Նաև բացահայտեցի, որ կարելի է ամեն օր չմաքրել փոշեկուլով, ինչպես կինս է անում։ Կարևորը կոշիկները հանել դռան մոտ ու լվանալ շան թաթերը։

Չորեքշաբթի

Պայմանավորվել եմ աշխատել տանից։ Արթնացա կեսօրին։ Որոշեցի անկողինը չհավաքել, միևնույնն է, մի քանի ժամից քնելու եմ։ Բացեցի պահածոյացված ձուկ։ Ափսեներ լվանալը դժվարացել էր, քանի որ այն խցանվել է՝ չմաքրելու պատճառով։ Ստիպված եղա հրաժարվել ամեն օր թրաշվելու որոշումից, դա ուղղակի ժամանակի կորուստ է։

Հինգաբթի

Ես այլևս չեմ ավլում հատակները, ոչ էլ մաքրում եմ փոշեկուլով։ Դա ինձ բարկացնում է։ Շանս հետ գնացի աշխատանքի, կապեցի նրան դռան մոտ։ Ավելի լավ է մաքուր օդ շնչի՝ տունը տակնուվրա անելու փոխարեն։ Ընթրիքին թեյ խմեցի ու բուլկի կերա։

Ուրբաթ

Բնակարանում բարդակը վերածվեց անկառավարելի քաոսի։ Կատաղած շունը պատռեց վերնաշապիկս ու մի երկու զույգ էլ կոշիկներ։ Ես ուզում էի բացատրական աշխատանքներ տանել նրա հետ, բայց փոշմանեցի։ Երեկոյան որոշեցի չհանել հագուստս, միևնույնն է, առավոտյան էլի հագնվելու եմ։

Շաբաթ օր

Ես ու շունս որոշեցինք միասին ուտել։ Անմիջապես սառնարանից։ Դա արագ արեցինք, որ սառնարանը երկար բաց չթողնենք։ Այն արդեն լավ չի սառեցնում, բացի այդ մեջից ինչ-որ հոտ է գալիս։ Վերցնում եմ շանս ու գնում եմ դուրս։ Մնում է մինչ վաղը ողջ մնանք։ Հենց կինս գա, կարգելեմ ինձ այսպես միայնակ թողնել։ Ընտանեկան կյանքի հաշմանդամների հետ չի կարելի այդպես վարվել, թողնել միայնակ մի շաբաթ, այն էլ շան հետ միասին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS