Որևէ խմբավորում մի միլիմետր անգամ առաջ չի եկել․․․Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով»,- ճեպա-զրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:Անդրադառնալով հյուսիսում մար-տական գործողություններին՝ Հովհաննիսյանն ասաց. «Հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջա-նական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ-ներ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել»:

Նա հայտնեց, որ կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել հայկական դիրքեր և առաջանալ. «Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում ա-ռանց զրահատեխնիկայի խմբեր»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտեր են շարունակվել։ «Ուղ-ղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նյութի աղբյուրը այստեղ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS