Որ ամսին եք ծնվել. ավելի ճշգրիտ բնութագիր դուք չեք կարդացել

Հունվար։

Միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բնավորությամբ լիդեր եք, քանի որ ծնվել եք տարվա առաջին ամսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում քաոս է, դուք հանգիստ եք։ Սովոր եք ամեն ինչ մանրամասն մտածել, ուշադիր եք մանրուքների նկատմամբ։ Հունվար ամսին ծնված մարդիկ առանձնահա-տուկ գնահատում են բարությունն ու ազնվությունը, հանգստությունն ու հարմարավետությունը գերադասում են աղմուկից, մշտական տոնից։ Պաշտում եք սիրելը և ձեզ հրաշալի եք զգում, երբ որևէ նոր բան եք իմանում։

Փետրվար։

Եթե ծնվել եք փետրվար ամսին, նշանակում է՝ ուրախ, սիրող և բավական պրագմատիկ մարդ եք։ Սիրում եք ժպտալ և ամենուր տարածում եք ձեր ուրախությունը։ Մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում։ Վստահությունն ու պարտականությունների կատարումը շատ կարևոր են ձեզ համար։ Այդ պատճառով էլ ամեն հնարավոր բան անում եք՝ մտերիմներին չհիասթափեցնելու համար. կատարում եք տրված խոստումները։ Կարելի է վստահել այս ամսին ծնված անձանց, քանի որ ցանկացած առաջադրանք կատարելիս ներդնում են ողջ ուժերը։ Բարի են, առատաձեռն։ Սիրում են նոր ծանոթություններ ձեռք բերել, միևնույն ժամանակ գնահատում են միայնակ անց-կացրած ժամանակը։ Գնահատում եք կարգուկանոնն ու մաքրությունը։ Մշտապես բացահայտում են իրենց նոր հնարավորությունները, տաղանդները։ Երբեք ուշ չէ սովորելու և փոխվելու համար։

Մարտ։

Կրքոտ և ստեղծագործ մարդիկ են։ Վառ և էներգիայով լի կյանքով են ապրում։ Նրանց դուր է գալիս ամեն օր որևէ նոր բան իմանալ։ Ապրում են սրտի թելադրանքով և ասում այն, ինչ մտածում են։ Ձգտում են պաշտպանել անձնական կյանքը, բայց փոխվում են, երբ հանդիպում են իսկապես հարազատ մարդու։ Սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ Աշխատանքի կատարման առումով հպարտանում են իրենցով և վարպետ համա-րում միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու գործում։ Պետք չէ վախենալ մարդկանց հետ ան-կեղծանալուց, պատմեք ձեր մասին։ Նրանք կարող են ունենալ հարցերի պատասխանները, որոնք փնտրում եք։ Հույսը մի դրեք միայն ձեզ վրա։

Ապրիլ։

Վառ, ոգեշնչված մարդիկ են, ովքեր ոսկի սիրտ ունեն։ Սիրում են նվերներ և անակնկալներ մատուցել մտերիմ-ներին։ Ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում նրանց, քան ուրախությունը սիրելի մարդկանց աչքերում։ Իրենց ջերմությամբ վարակում են յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում են։ Գնահատում են աշխատանքը, և երբ ցանկանում են որևէ բանի հասնել, համբերությամբ են լցվում։ Հարազատները կարող են հույս դնել նրանց վրա. նրանք բարի են և կենսախինդ։ Երբեմն նրանց թվում է, թե աշխարհում չկա իրենցից ավելի դժբախտ մարդ, բայց անձրևից հետո միշտ ծիածան է հայտնվում երկնքում. ձեր կյանքում ևս դրական փոփոխություններ տեղի կունենան։

Մայիս։

Համեստ մարդիկ են, ում համար առաջին տեղում են շրջապատող մարդիկ և ոչ թե իրենք։ Մի փոքր բռնկուն են, և որևէ մեկը չգիտի՝ ինչ սպասել նրանցից։ Եթե որևէ բան են որոշել, ապա պարտադիր կհասնեն դրան, այլ բա-ռերով ասած՝ համառ են։ Բարի են, միշտ օգնում են շրջապատող մարդկանց։ Պաշտում են ժպտալ և լավ ժամա-նակ անցկացնել։ Ուժեղ են, խելացի։ Այս ամսին ծնված անձանց երբեմն թվում է, թե կյանքը չափազանց բարդ է և մշտական պայքարի կարիք ունի, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Լսեք սրտին և մտերիմ-ների խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի ձեզ։ Դժվարությունները դիտարկեք՝ որպես փորձ։ Նախկինում արված սխալներից հետևություններ արեք և մոռացեք անցյալի մասին։

Հունիս։

Անհոգ, համբերատար մարդիկ են, ովքեր երբեք չեն ընդունում «ոչ» պատասխանը։ Եթե գիտեք, թե ինչ եք ցան-կանում, կհասնեք դրան։ Հմայքը, խելքն ու անվախ լինելը մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ։ Բազմակողմանի զարգացած մարդիկ են, ով տարբեր սիրելի զբաղմունքներ ունեն և մշտապես տեղյակ են իրադարձություննե-րից։ Պաշտում են արվեստը։ Հունիս ամսին ծնված մարդիկ հեշտությամբ հաշտվում են այն միջավայրի հետ, որում հայտնվել են։ Բարի են, խելացի, հավատարիմ ընկեր և ջանասիրաբար աշխատող։

Հուլիս։

Սիրում են ուրախանալ և հյուրեր ընդունել։ Սիրում են բացահայտել աշխարհը։ Շատ հետաքրքրասեր են, մշտա-պես հարցեր են տալիս, եթե որևէ բան անհասկանալի է։ Աշխատավայրում հպարտանում են նրանցով։ Բարեհո-գի են, մարդկանց հաճելի է նրանց հետ, պաշտում են նոր բարձունքների հասնել և երբեք ետ չեն նայում։ Խելա-ցի են և ստեղծագործ։ Մոտակա ժամանակահատվածում նրանց գլոբալ փոփոխություններ են սպասվում։

Օգոստոս։

Ուժեղ են և դիմացկուն։ Ինքնավստահ են, միշտ գիտեն ճիշտ պատասխանը։ Սոցիալական միջավայրում պա-տասխանատու են։ Բոլորը գիտեն, որ կարելի է հույս դնել նրանց վրա։ Արժեքավոր խորհուրդներ են տալիս, լի-դեր են։ Բարդ իրադրություններում հանգիստ են, տանել չեն կարողանում ուշացումները և միշտ հետևում են կանոններին։ Սա չի նշանակում, թե այս ամսին ծնված մարդիկ չեն կարողանում ուրախանալ։ Նրանք պաշտում են ծիծաղել և ժամանակ անցկացնել երեկույթներում։ Սիրում են կյանքը, բնությունն ու կենդանիներին, մեծ ու բարի սիրտ ունեն։

Սեպտեմբեր։

Պահպանողական են, հաճույք են ստանում պարզ բաներից, շտապել չեն սիրում։ Վայելում են ժամանակը և դի-տարկում շրջապատող աշխարհը։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ չեն հասկանում նրանց անշտապ լինելը։ Գնահա-տում են լավ պահվածքը, դաստիարակությունն ու տան հարմարավետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիա-ներն այնքան էլ նրանց կիրքը չեն։ Գերադասում են ժամանակ անցկացնել այգում կամ թանգարանում։ Բարի են։

Հոկտեմբեր։

Ստեղծագործ են, հեշտությամբ հրապուրվող։ Նկատում են ցանկացած մանրուք։ Զբաղմունքներին տրվում են ամբողջ հոգով, կանեն հնարավոր ամեն բան՝ գործն անելու այնպես, ինչպես հարկավոր է։Գնահատում են պատ-մությունը, սիրում են նոր բաներ իմանալ։ Խիստ մարդու կերպարի տակ թաքնված է նուրբ, բարի և զգացմուն-քային մարդ։ Սիրում են կարգուկանոն և մաքրություն։ Նրանց մեջ մարդկանց ձգում է համբերատարությունը։ Ոչ միշտ են համաձայնում շրջապատի հետ։

Նոյեմբեր։

Ուժեղ են, դիմացկուն, կամակոր։ Իրականում այս «պատերի» տակ ոսկե սիրտ է թաքնված։ Զգացմունքային և հոգատար են, սիրում են ուրախանալ։ Բնավորության շնորհիվ ցանկացած հավաքույթ վերածում են տոնի։ Նը-վիրված աշխատակից են։ Ոչինչ նրանց այնպես չի երջանկացնում, ինչպես որակյալ արված աշխատանքը։ Եր-բեմն պայքարում են անցյալի դեմ, բայց հարկավոր է մոռանալ այն։

Դեկտեմբեր։

Ուրախ և էներգիայով լի մարդիկ են, սիրում են ջերմություն, հարմարավետություն, վառ գույներ։ Գնահատում են կարգուկանոնն ու կազմակերպվածությունը: Հպարտանում են իրենց հանգստությամբ։ Բայց… դա ընդա-մենը դիմակ է. նրանց ներսում եռում են զգացմունքներն ու էմոցիաները։ Չնայած ջանքերին՝ ոչ միշտ է ստաց-վում գլուխ հանել դրանցից։ Սիրում են ստեղծագործել, և երբ նոր միտք է հայտնվում գլխում, դառնում են ամե-նաերջանիկ մարդը։ Աշխատում են կյանքն ի ցույց չդնել և մոտ հարաբերություններ ունենալ մարդկանց միայն փոքր խմբի հետ։ Հետևում են սովորույթներին, համեստ են, աշխատասեր։ Մոտակա ժամանակահատվածում կյանքը կփոխվի. առաջին հայացքից փոփոխությունները կարող են անցանկալի թվալ, բայց իրականում այդպես չէ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS