Ուզում եմ իմանամ, ում 18 տարեկան զինվոր տղայի կյանքի հաշվին են պատրաստվում դա անել․․․Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Նա կարծում է, որ քաղաքական գործընթացների միջոցով։ Նա-զարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասա-կար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։

Նազարյանը նշեց` պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարա-ծաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդում-ներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխա-նեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։

«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել։Ես քաղաքական գործիչ եմ և հավատում եմ քա-ղաքականությանը»,–հավելեց նա։Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր չէր խուսափել պատերազմից, որն այս-քան կյանք խլեց մեզնից, Նազարյանը նշեց, որ պետք է քննության ենթարկենք վերջին 30 տարիների բանակցա-յին և քաղաքական գործընթացները։ Նրա խոսքով` պետք է դասեր քաղենք մեր անցած ճանապարհից։

ԱԺ փոխնախագահը կարծում է, որ եթե պատերազմ է եղել, ուրեմն` քաղաքականությունը և քաղաքական գոր-ծիչները պարտվել են. եղել են սխալներ։Նազարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով, որ գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։

«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերաց-նում է, թե ինչ հնարավորությւոններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։

Տեսանյութը ստորև՝

Նյութի Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS