ՈՒղիղ միացում` Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողության վայրից

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Սահակյանը տեսանյութ է հրապարակել «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի հոգեհանհգստի արարողության վայրից:

Հիշեցնենք, այսօր` հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ընկերները և մտերիմները Վահագնի թաղամասի մոտից կմեկնեն Ծաղկահովիտ, որի Մշակույթի տանը՝ ժամը 12:30-ից մինչև երեկո, ներկաները կարող են վերջին հրաժեշտը տալ Արայիկ Խանդոյանին:

Վաղը` հոկտեմբերի 13-ին՝ Երևանում, տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը:

Հոկտեմբերի 14-ին՝ Երևանում՝ հոգեհանգստի վայրում, հոգեհանգստյան ծես, որից հետո հուղարկավորության թափորը կշարժվի դեպի Եռաբլուր:

Հոգեհանգստի վայրի, հոգեհանգստյան ծեսի և հուղարկավորության ժամերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS