Ունեմ հիանալի ամուսին և երեխաներ, սակայն սկեսուրս ամեն կերպ փորձում է քանդել ընտանիքս… Խնդրում եմ Ձեր խորհրդով օգնեք ինձ. Ինչ անեմ

Ես ունեմ հիանալի ամուսին և երեխաներ: Ցավոք, սկեսուրս ամեն ինչ փչացնում է:Մենք ապրում ենք ամուսնուս ծնողների հետ: Նրա մայրն անտանելի է, հիպերխնամող և քիթն ամենուր խոթող, նունիսկ այնտեղ, որտեղ ընդհանրապես չի կարելի: Ես կարծում էի, որ թոռների ծնունդից հետո ամեն ինչ կփոխվի: Փոխվեց, բայց դեպի ավելի վատ:

Հիմա երեխաներս էլ են հայտնվել սկեսուրիս կասկածանքների տակ: Նա բոլորին ասում է, որ նրանք իր թոռ-ները չեն, իբր ես դավաճանել եմ ամուսնուս:Հետո էլ պահանջեց, որ հայրությունը հաստատող թեստ հանձնենք:

—Եթե ազնիվ կին ես, ուրեմն պիտի վախենալու բան չունենաս:

Իսկապես, ես ոչինչ չունեի թաքցնելու, այնպես որ համաձայնեցի: Թեստի վրա ծիծաղում էինք և ես, և ամուսինս, բայց ընկերուհիներիս պատմեցի, որ իրականում ինձ համար դա վիրավորական էր: Այդ ժամանակ էլ ընկերու-հիս ասաց, որ անհիմն կասկածանքներ ունենում են միայն նրանք, ովքեր ինքներն են թաքցնում մեծ գաղտնիք:

Ես սկեսրայրիս և ամուսնուս սանրներից մազ վերցրեցի և թաքուն տարա հետազոտության: Ինչպես որ ենթա-դրում էինք, այդպես էլ եղավ. սկեսրայրս ամուսնուս կենսաբանական հայրը չէ:

Ոչ, ես դրա մասին ոչ մեկին չպատմեցի, քանի որ չեմ ուզում, որ ամուսինս ցավ ապրի: Չեմ սիրում սկանդալներ և վեճեր: Պարզապես հիմա սկեսուրիս նկատողություններին շատ հանգիստ եմ վերաբերվում, կարծես չեմ էլ նկատում դրանք: Գիտեմ, թե այդ ամենն ինչի հետ է կապված:

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, պատմեմ ամուսնուս թե ոչ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS