Ուշադրություն վարորդներին. այսուհետ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ

Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ: Այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով ոստիկանության նոր օրենսդրական նախաձեռնությունը:

«Ներկայումս ոստիկանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել  և օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, համաձայն որի փոփոխություններ կկատարվեն վարչական իրավախախտումների մասին ՀՀ քրեական օրենսգրքում:

Այս լրացումներն ու փոփոխությունները նպատակ են հետապնդում ավելի էֆֆեկտիվ կարգավորել այն հասարակական հարաբերությունները,  որոնք առկա են երթևեկության անվտանգության բնագավառում: Հիմնական փոփոխությունն այն է, որ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչոյւր տարի տրվելու է 9 բալ, և յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային  նիշ, և այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:

Երբ 9 բալը կզրոյացվի, վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ժամանակավորապես կկասեցվի, նախնական նախագծով` 6 ամիս ժամկետով:

Այսինքն սա կստիպի վարորդներին, որպեսզի պահպանեն երթևեկության կանոնները և վտանգի տակ չդնեն իրենց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը: Մենք չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ վարորդները իրավախախտում թույլ կտան կվճարեն և կշարունակեն վարել»,- ասաց նա:

Նա փաստեց նաև, որ տուգանքների համաներումը այդքան էլ էֆֆեկտիվ չի եղել և համաներում կիրառած վարորդները նորից շարունակում են չվճարված տուգանքներ հավաքել:

«Այսօրվա վիճակագրությունը փաստում է, որ թեև համաներում կիրառվեց և 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված իրավախախտումներով տուգանքների գանձման պրոցեսը դադարեցվեց, բայց այսօր նկատվում է որ այդ նույն վարրոդները այսօր սկսում են իրավախատումներով տուգանքներ հավաքել, ինչը վաղը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի:

Այսինքն նույն խնդիրներն է  առաջացնելու նրանց համար, ինչ ունեին մինչև համաներումը: Սա մտահոգիչ է, և կարծում եմ, որ քարոզչական աշխատանքները պետք է ավելի ակտիվացնել, հորդորել, որ երթևեկության մասնակիցները ձգտեն խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, որպեսզի չտուգանվեն և վտանգի տակ չդնեն իրենց և այլոց կյանքը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS