Ուտում էին բոլորը, ուտում էր՝ ով ինչքան կարում էր, դրա հա մար վերջում ազ գովի ուրիշ բան կե րանք․ Տիգրան Շահբազյան

«Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ Տիգրան Շահբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «էսօր վերջին անգամ մեր արշավախմբով կանգնեցինք Հանդաբերդի բարձունքին ու նայում էինք Մռավի լեռներին։ Գագաթնամերձ հատվածում երևում էին մեր վառվող դիրքերը։ Այսօր ժամը 12-ին այս շրջանը հանձնում ենք։ Հիշեցի ծառայությունս, որն անցել ա հենց էս դիրքերում։ Ծառայությանս ընթացքում 180 օր ապրել եմ Մռավի բարձրալեռնային գոտում։

Մինչև հիմա ոտիս մատերը որ սառում են, մի քանի օր հետ չեն գալիս։ Ու էսօր Հանդաբերդից նայում եմ մեր դիրքերին ու մտածում՝ ով կմտածեր։Հիշեցի՝ ոնց էինք մեր զորամասից Հանդաբերդի տակով գնում կրակային։ Պալիգոնը գտնվում էր մի քանի կիլոմետր հեռու։ Օրենքով մենք պետք ա առավոտյան նախաճաշից հետո ռազմական մեքենայով գնայինք պալիգոն, ամբողջ օրն անցկացնեինք պալիգոնում, սովորեինք կրակել, ճաշը պետք ա լիներ դաշտային պայմաններում և մեքենայով վերադառնայինք զորամաս։

Իսկ ինչ էինք անում մենք։ Մենք առանց նախաճաշելու ոտքով գնում էինք պալիգոններ, հասնում էինք տեղ, պծիչկա դնում, որ եկել ենք, առանց մի փամփուշտ կրակելու վերադառնում էինք զորամաս, բնականաբար ոչ մի դաշտային խոհանոց էլ չկար և քանի որ ուշ էինք վերադառնում զորամաս, արդեն ճաշարանի ժամն անցած էր լինում, տենց էլ սոված պառկում էինք քնելու։

Ստացվում էր, որ մեր հրամանատարությունը ուտում էր էն վառելիքը, որը պետք ա ծախսվեր մեզ մեքենայով տեղափոխելու համար, էն սնունդը, որը պետք ա մեզ տրամադրվեր և էն փամփուշտը, որը պետք ա կրակեինք։ Ուտում էին բոլորը, ուտում էր ով ինչքան կարում էր։ Դրա համար վերջում ազգովի ուրիշ բան կերանք։

Այնպես որ աշխարհում ամեն ինչ արդար ա։ Բոլորն արժանի են նրան ինչ ունեն։ Մենք չօգտագործեցինք մեզ տրված խաղաղ ժամանակահատվածը և դատապարտված էինք էսօրվան։
Չգիտեմ էլի կլինեմ Հանդաբերդի բարձունքում կամ Մռավի լեռներում, բայց էն ինչ ապրել եմ Քարվաճառում կմնա իմ հետ հավերժ։ Քարվաճառն իմ համար Ջեբրայիլ կամ Աղդամ չէր։ Քարվաճառն իմ համար հայրենիք էր։ Ու կորցնում եմ հայրենիքիս մասը առանց խղճի խայթի, որովհետև աշխարհում ամեն ինչ արդար ա»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS